Ճամփորդություն դեպի Տաթևի վանք

google map

Ուզում եմ ճամփորդել, թիրախս Տաթևի վանքն է:

Մինչ ճամփա ընկնելը պետք է վանքի պատմությունն իմանամ: Այդպիսով փորփրեցի տեղեկատվական կայքերը և իմացա Տաթևի վանքի մասին հետևյալը.

Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։
Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից։
Կառուցումն ավարտելուց հետո, քարագործ Վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում։ Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում՝ «Հոգին սուրբ տա թև»։ Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում։ Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ։ Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա սկալաները։ Ժամանակ անց, լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա հանի վանքի սկալաները։ Սակայն վարպետը չի վերադառնում։ Միայն հայտնում է հանելու եղանակը։ Վարպետի ասած խոսքից «Հոգին սուրբ տա թև» վանքը կոչվում է Տաթև։
Երկորրդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։
Տաթևի համալիրը մեծ տարածություն է գրավում։ Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև եռանկյունաձև ձգվում է ժայռեղեն մի թերակղզի, որի վրա կառուցված է վանքը։ Զառիթափ ժայռերի բարձրությունը հասնում է 700-800 մետրի։ Մյուս կողմերից վանքը շրջապատված է աշտարակներով և հաստ պարսպապատերով՝ լուսամուտների նեղ բացվածքներով։ Համալիրը ներկայացնում են պարսպատերերը, ձիթհանը, սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, սուրբ Աստվածածին մատուռ-եկեղեցին, սուրբ Գրիգոր եկեղեցին, սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը, սեղանատունը, դասասենյակները, մատենադարանը, ուխտագնացների հյուրատունը, բնակելի տարածքները, խոհանոցը, բազմաթիվ ծառայողական շինությունները և վանական խցերը։

Այժմ բացահայտենք Տաթևի թաքնված կողմը` Տաթևի Անապատը

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։ Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։

Տեղեկությունները  հավաքելուց հետո պետք է քարտեզ կազմել, իմանալ ինչքան ժամանակ է պահանջվում այնտեղ հասնելու համար և ճանապարհին ինչ խոչընդոտների կհանդիպես.

google map

Երևանից Տաթև 247 կիլոմետր է և այնտեղ հասնելու համար 4 ժամ և երեք րոպե է պետք, փոխադրման միջոցը` մարդատար մեքենա: Իսկ Տաթևի անապատ հասնելու ճանապարհն այնքան էլ հեշտ չէ, այնտեղ գնում են միայն դիմացկուն մարդիկ: Տաթևի վանքից դեպի անապատ կարելի է հասնել զառիթափ ոլորանով: Որպեսզի տեսնեք արգելված վայրը, պետք է երեք ժամ ոտքով իջնեք կիրճ և նույնքան էլ բարձրանալ: Բայց այստեղ անպայման ճանապարհն իմացող մեկի հետ գնացեք, որովհետև ճանապարհին կարող եք հանդիպել օձերի,կարիճների և այլ անհարմարությունների:Безымянный

Այստեղ Ձեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում Անապատի միակ բնակիչ, վանական Հակոբի հետ, ով ապրում է կիսաքանդ վանքում և շատ ուրախ է հյուրերի հանդիպել: Զարմանալի խորության տեր մարդ,ով ձեզ շատ համեղ հաց կհյուրասիրի, երբեմնի աշխարհիկ կյանքում նա հացթուխ է եղել: Տաթևի Մեծ անապատը ստորգետնյա թունելով կապված է Տաթևի վանական համալիրի հետ, որն հանդիսանում է Հայաստանի գլխավոր տուրիստական այցեքարտերից մեկը: Բայց թունելը խցանված է քարերով:Безымянный

Սա ծանոթություն էր իրական ճամփորդությանը, բայց այժմ մենք չենք կարող անգամ դրսում ազատ զբոսնել, ուր մնաց ճամփորդենք, այդպիսով օգնության է գալիս համացանցը և google map-ը, իսկ ինչպե՞ս:

Նախ պետք է համացանցում փնտրել բոլոր տեղեկությունները մեր ուզած վայրի մասին և հետո ճամփորդենք google map-ում

Безымянный5

Քարտեզը բացելուն պես աջ կողմի ներքևի մասում մի փոքրիկ դեղին մարդուկ կա, որին սեղմելով տանելով ու տեղադրելով մեր նշանակետի վրա կհայտնվեք այդ վայրում:

Безымянный9

Ահա և օնլայն ճամփորդության հմտությունները: Բարի ճանապարհ.

Leave a comment