Խրախուսանք և պատիժ

Պատիժ։

Մարդուն պատժում են այն ժամանակ, երբ նա կատարել է այնպիսի գործողություն, որը վնաս է հասցրել, վիրավորել է շրջապատի մարդկանց, կենդանիներին կամ առարկաներին։ Մարդուն՝ իր երկրում կարող են պատժել, իրավապահ մարմինները, դատարանը և այլ համապատասխան մարմիններ, ըստ օրենքի։ Բայց եթե խոսքը գնում է անչափահաս մարդու մասին, ապա նրան կարող են պատժել միայն խնամակալները, ծնողները։ Սովորաբար երեխան պատժվում է վատ կամ չար արարքի համար, օրինակ՝ երեխան կոտրել է պատուհանը, ինչպե՞ս պետք է պատժել երեխային։ Առաջին հերթին պետք է վերլուծել իրավիճակը, հասկանալ, երեխան դիտմամբ է կոտրել ապակին, թե պատահմամբ, եթե պարզապես տան մեջ գնդակով խաղալիս է եղել և պատահմամբ կոտրել է պատուհանը, պետք չէ պատժել, պարզապես պետք է բացատրել, որ տան մեջ ակտիվ խաղալը, կարող է հանգեցնել տան շատ կարևոր իրերը կոտրելուն, կարող ենք նաև հավելել, որ այդ իրերից մեկը կարող է նաև իրենը լինել, վստահ եմ երեխան կհասկանա, որ շարունակելով տանը ակտիվ խաղեր խաղալ, գուցե մի օր իր սիրելի խաղալիքը կոտրի կամ համակարգիչը։ Եթե երեխան դիտմամբ է կոտրել պատուհանը, նախ պետք է հասկանալ թե ինչու է կոտրել, իրավիճակը հասկանալով կարող ենք բացատրել, որ չի կարելի և այլն։ Ստացվեց որ երկու դեպքում էլ առանց պատժի կարողենք հարցին լուծում տալ, ես ընդհարապես դեմ եմ պատժին, քանի որ պատիժը միշտ տհաճ է լինում, միշտել կարելի է խոսելով, խրատելով, բացատրելով մի բան մտցնել երեխայի ուղեղի մեջ։ Բայց եթե պետք է պատժել, ապա այդ պատիժը չպետք է վնասի երեխային, երեխան պետք է իմանա, թե ինչու են իրեն պատժում, պետք է ցույց տալ, որ անկախ ամենինչից իրեն սիրումեք, երեխային պետք չէ զրկել ուտելիքից, պետք չէ գոռալ, վիրավորել, խփել, նվաստացնել, այլ կերպ ասած մի պատժեք երեխային, պատժին փոխարինող այլ տարբերակներ կան։

Խրախուսանք։

Մարդուն խրախուսում են այն ժամանակ, երբ նա կատարել է մի գործողություն, որն օգուտ է եղել շրջապատում գտնվող մարդկանց, կենդանիներին և առարկաներին։ Մարդը խրախուսվում է, եթե կատարել է լրացուցիչ աշխատանք, լավ արարք իր կամքով, արարք որը կարող էր չանել, բայց արել է։ Երեխային սովորաբար խարախուսում են լավ գնահատականների, տանը աշխատելու և այլ լավ արարքների համար, բայց չէ որ երեխան պարտավոր է դրանք անել, չեմ կարծում, որ երեխային պետք է խրախուսել, որովհետև նա հավաքել է իր սենյակը, որովհետև նա պետք է մաքուր պահի իր տարածքը։ Եթե երեխայի ամեն արարքը գնահատես ու խրախուսես, երեխան սովորելու է դրան, մի օր երբ արդեն մեծ կլինի ու աշխատանքի կտեղավորվի նա միշտ կսպասի գնահատականներին, խրախուսանքին, իսկ դա սխալ է։ Այսպիսով ինչպես խրախուսել երեխային։ Երեխային պետք է խրախուսել, երբ նա օրինակ հավաքել է ամբողջ տունը, մաքրել է, որպեսզի դուք մտնեք տուն և ուրախանաք։ Երեխային չպետք է գումարով խրախուսել, պետք է այնպես խրախուսել, որ արդարացի համարվի ընտանիքի բոլոր երեխաների համար, չպետք է չափից շատ գովել երեխային, չպետք է գնահատել երեխային, այլ պետք է գնահատել արարքը։

Ստորև դրված են պատժի ու խրախուսանքի հիմնարար կանոնները, մշակված և հավաքված։ Նյութի աղբյուրը՝ amaa.am կայք

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնաս երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • — ուտելիքից զրկելով
  • — խփելով
  • — անթույլատրելի բառերով վիրավորելով
  • — անկյուն կանգնեցնելով
  • — ստորացնելով հասարակական վայրերում
  • — գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Քո հետքն իմ կյանքում

Կրթահամալիրի տոնը լավագույն առիթն է սեբաստացիներին կրթահամալիրում հավաքելու, պարզելու՝ ինչ են անում կրթահամալիրն ավարտած մեր սովորողները, ինչ հաջողություն ու ձեռքբերումներ ունեն նրանք, ինչ հետք է թողել կրթահամալիրը նրանց կյանքում: Այսպիսով Քո հետքն իմ կյանքում նախագծի շրջանակներում հրավիրեցինք կրթահամալիրի նախկին շրջանավարտներին, պարզեցինք, թե ինչ գործունեություն են ծավալում այժմ և որքանով է կրթահամալիրն իր հետքը թողել նրանց կյանքում։ Նախագծի առաջին փուլում նախագծի համակարգողներ, իններորդ դասարանցիներ՝ Անի Արղությանը, Միլենա Մարկոսյանը, Յանա Նահապետյանը և Լիա Հարությունյանը հարցազրույց վարեցին շրջանավարտների հետ (տեսանյութերը այստեղ), իսկ նոյեմբերի 12-ին, ժամը մեկին տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում, շատ հետաքրքիր հանդիպում էր, պատմություններով, հուշերով, հույզերով լի։ Շրջանավարտներից երկուսը ավարտել էին քսանհինգ տարի առաջ, և մինչ այժմ հիշում են և հպարտանում են, որ սովորել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այժմ նրանց երեխաները նույնպես կրթահամալիրում են սովորում։ Շրջանավարտները՝ բոլորն էլ աշխատում են, սովորում են և ես շատ ուրախացա, որ նրանք թողել են իրենց գործերն ու եկել են մեզ մոտ, այսինքն այնքան կարևոր են համարել իրենց նախկին ուսուցիցչներին, իրենց դպրոցը, որ եկել են, ես շատ ազդվեցի դրանից։ Նրանցից մեկն արվեստագետ է, կրթահամալիրն իրեն ստեղծագործելու ու իր միտքն ազատ արտահայտելու հնարավորություն է տվել, մեկը լրագրող է, կրթահամալիրն իրեն խոսք է տվել, ազատություն, ուսումնասիրելու հնարավորություն, մյուսը հաճախ է ճամփորդում, ճամփորդելու սովորությունը կրթահամալիրից է եկել, կրթահամալիրը նրանցից յուրաքանչյուրին մի բան է տվել, որի շնորհիվ նրանք կայացել են կյանքում, առաջ են շարժվել։ Նրանք բոլորը հպարտությամբ են նշել, որ այստեղ են սովորել ու ավարտել, թեև կային մարդիկ, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում նրանց, միայն նրա համար, որ ավարտել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, բայց հետագայում թերահավատները փոխեցին իրենց կարծիքը։ Հանդիպման ընթացքում նաև հուշերն այցելեցին մեզ, պատմություններ պատմվեցին, մենք անդադար ժպտում էինք, մեզ համար հպարտություն էր տեսնելը, որ այսպիսի հրաշալի մարդիկ են ավարտել մեր դպրոցը և նրանք իրենց հրաշալիությանը հասնելու հարցում օգնել է կրթահամալիրը։ Վերջում հասավ նկարվելու պահը, նկարվեցինք, վերջացրինք ու ես պատկերացրի այն պահը, երբ եսել որպես շրջանավարտ այսպիսի այց կունենամ կրթահամալիր։ Բայց այսքանով նախագիծը չի ավարտվել, նախագիծը դեռ շարունակվում է, մենք դեռ էլի շրջանավարտներ ունենք հյուրընկալելու։ Այս նախագծի շնորհիվ հասկացա, որ մենք սեբաստացիներս հավերժ սեբաստացի կմնանք, ինչպես մնացել են մեզ հանդիպած շրջանավարտները, նրանք նախկին շրջանավարտներ են, բայց հավերժ սեբաստացիներ։

Հանդիպում Մհեր Իսրայելյանի հետ

Այսօր կայացավ հանդիպում արձակագիր Մհեր Իսրայելյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նրա պատմվածքների մասին, բազմաթիվ հարցեր տվեցինք, իրար հերթ չտալով խոսում էինք, մեզ հետաքրքիր էր լսել նրան, նա շատ լավ պատասխաններ էր տալիս մեր հարցերին, շատ լավ անցավ քննարկումը։ Սովորողների մեջ կային նաև ստեղծագործողներ և նրանք խորհուրդ հարցրին արձակագրից և Մհեր Իսրայելյանը շատ լավ խորհուրդ տվեց, ասաց, որ պետք է լսենք մեր սրտին, պետք է սրտից դուրս գա այն ամենը ինչ պիտի գրենք, մեր ստեղծագործությունների մեջ պիտի զգացմունքներ լինեն, հույզեր։ Այդ խորհուրդը մեզ բոլորիս շատ պետք եկավ։ Նրա 《Բումերանգ》պատմվածքի մեջ մի հատված կա, որտեղ ասվում է, որ կյանքում կարևոր բաները կարողես տեսնել միայն սրտով և, երբ մենք դժվարությունների մեջ լինենք, պետք է լսենք մեր սրտի ձայնին, սիրտն է լավագույն հուշարարը կյանքի անիմանալի հանելուկները լուծելու։ Մհեր Իսրայելյանը շատ հետաքրքիր մարդ է, ինձ շատ հաճելի էր խոսել նրա հետ, նրա պատասխաններից ես շատ բան վերցրի, նոր գաղափարներ ծնվեցին ինձ մոտ։ Ես ինձ գտա իր պատմվածքների մեջ, ես նաև որոշ ընդհանուրություններ ունեմ նրա հետ, իր պատմվածքների մեջ որոշ տողեր վերլուծելուց նրա նման եմ մտածել, այսօրվա հանդիպմանը պարզ դարձավ դա։ Շատ շնորհակալ եմ Մհեր Իսրայելյանից, որ արձակագիր է դարձել և գրում է այնպիսի հրաշք պատմվածքներ ինչպիսիք են 《Բումերանգ》《Նոբելյան մրցանակ》《Ծուղրուղու》《Քայլոն՝նույն ինքը Չալոն》《Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա》և այլն։ Նա նաև երկու վեպերի հեղինակ է՝ 《Մինչև մեռնելն ապրել է պետք》և《Ես եմ աշխարհի տերը》վերջինիս շնորհանդեսը երեկ է եղել, դրանք դեռ չեմ կարդացել, բայց վստահեմ կարդալուց հետո տպավորություններս ուժեղ են լինելու։

Մհեր Իսրայելյան 《Բումերանգ》

Մհեր Իսրայելյան | Բումերանգ

Այս պատմվածքը ընկերության մասին էր, ընկերության գաղափարի, փոքրիկ տասներկու ախպերիկների, Ծիպոյի, Էդոյի, Տիկոյի և այլ ախպերիկների մասին էր և վերջապես բումերանգի մասին էր։ Կարծում եմ, որ այս պատմության վերնագիրը բումերանգ է, որովհետև պատմությունը սկսվեց ու ավարտվեց բումերանգով։ Սկզբում տասներկու ախպերիկներից մեկը մի գծագիր էր բերել բումերանգի և նրանք բոլորով միասին մի բումերանգ պատրաստեցին, մի սիրունիկ, բայց մի քիչ անհաջող բումերանգ, հետո տասներկու ախպերիկներն իրենց ձեռքերի վրա վերքեր են արել հետո աղ են ցանել վերքերի վրա, այդպես հավերժացնելով նրանց ընկերությունը։ հետո նախաբան ընկերության մասին, ինչպես է հեղինակը լաց եղել պապի արած արտահայտության համար, ինչպես է նեղվել ընկերոջ տատի ասածների համար, հեղինակի համար ընկերությունը հավերժ է և մարդն առանց ընկեր չի կարող ապրել։ Ընկերության մասին իր նախաբանին հաջորդում է պատմության ընթացքը, Ծիպոն գնաց, Ծիպոն էր բումերանգի գծագիրը բերողը, Ծիպոն էր բոլորին ուրախացնողը նեղ պահին, Ծիպոն էր՝ գնաց, գնաց Ավստրալիա, պարուսույց է ուզում դառնալ, հետո Հայրենիքի կարոտը կխեղդի և ետ կգա Հայաստան և բոլոր լրատվամիջոցները կգրեն և կխոսեն այն մասին, թե Ծիպոն եկել է երկու շաբաթով մասթերքլաս անցկացնելու, այդպես էր մտածում Ծիպոն։ Ընկերները նեղված էին, եթե ասեմ կյանքը առանց Ծիպո կանգ առավ, սուտ կլինի: Բայց որ մի գունեղ երանգ կամ թե մի պար մեր կյանքի ներկապնակից պակասեց, կասկած չկա, այսպես էր հեղինակը ներկայացրել ընկերության ցավը։ Անցան տարիներ, ընկերների ձեռքերի սպիներն անհետանում էին, դրանց հետ մեկտեղ անհետանում էր ախպերիկների կարոտը։ Հեղինակը զանգ ստացավ Ծիպոյից, Ծիպոն ասաց, որ գալիս է, բոլորին բումերանգ է բերել, Ծիպոն մեր հեղինակին ասել էր թե՝ միայն դու գիտես, անակնկալ եմ անելու, Ծիպոն բոլորին հատ հատ զանգել էր և բոլորին նույններ ասել։ Բոլորն օդակայանում սպասում էին Ծիպոյին, Ծիպոն միայնակ կանգնած էր օդակայանում, նայել էր ձեռքի սպիին, որն այլևս չկար, օդակայանի մեջտեղում մի պար էր պարել, Հետո մոտեցել եր տաքսու վարորդին ու հարցրել.
– Վարպետ, ընկերության մասին ի՞նչ կասես:
– Ընկերությունն անմահ է,- առանց երկար-բարակ մտածելու կամ ձայնը դողացնելու շշել էր վարորդը:
– Դե ուրեմն, քեզ տասնմեկ բումերանգ եմ նվիրում, իսկական, աբորիգենի սարքած: Շպրտելուց զգույշ կլինես ճակատիդ չխփի:
– Ախպեր հավեսդ չունեմ, ասա ու՞ր ենք գնում:
– Քշի հետ, դեպի Սիդնեյ:

Այս պատմությունը հետաքրքիր էր ինձ համար, թեև կարդալուց խառնաշփոթ էր իմ գլխում, բայց ինձ դուր եկավ։ Այս պատմությունը մի քիչ անհասկանալի էր, այսինքն ես չեմ հասկանում թե այս պատմությունով հեղինակն ինչ էր ուզում ասել։ Գուցե ընկերությունը հավերժ չէ, գուցե ժամանակն ու հեռավորությունը բաժանում են մարդկանց։ Ես այդ պատմության մեջ շատ հետաքրքիր բան գտա ինձ համար։《 Տասներկու տարեկանում, երբ կյանքի անիմանալի հանելուկների բացահայտման միակ հուշարարը սիրտն է, նման բաները դժվար է ըմբռնել:
Նույնիսկ հիմա, երբ կյանքիս կեսը, գուցե շատը ապրել եմ, շատ բաներ չեմ հասկանում: Միտքս լարում եմ, ճակատս կնճռոտում ու վերջում էլի ականջս թեքում սրտիս զարկերի կողմը:》 Այս տողերով հեղինակն ուզում է ասել, որ միայն գիտելիքով ու խելքով չես կարող կյանքի խնդիրները լուծել, պետք է լսել սրտին, սրտով ավելի հեշտ է և ավելի արդյունավետ է լուծել կյանքի խնդիրները։ Սիրտը մեզ համար միշտ ճիշտ որոշումներ կկայացնի, անգամ եթե արդեն շատ բան գիտես, միևնույնն է սիրտն է սրատես։ Այս տողերի հետ կարող եմ կապել նաև փոքրիկ Իշխանի հանճարեղ նախադասությունը, 《ամենակարևորը աչքով չես տեսնի, սիրտն է սրատես》այսինքն կյանքում կարևոր բաները միայն սրտով կարող ես տեսնել, հետևաբար սիրտն է լավագույն հուշարարը կյանքի հանելուկներն ու խնդիրները լուծելու համար։

Հայոց լեզու, հոկտեմբերի 14_19

Գործնական աշխատանք

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերձ քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:

— Մի՛ պարծենա այդպես,- բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա, թե մեզնից ով ավելի երկար կապրի:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա, թե մեզնից ով ավելի երկար կապրի:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Արծիվը շատ գոռոզ էր, կարծում էր հավասար չէ ոչ ոքին, իրեն բոլորից վեր էր դասում, չէր հարգում կաղնուն և ընդհարապես ինչ որ մեկին։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Մագիլ-ճանկ, ճիրան

Սավառնել-ճախրել, թռչել

Լերկ-մերկ, տկլոր

Չապլինի նամակը իր դստերը վերլուծություն

Չապլինի նամակը իր դստերը

Ես կարդացի Չապլինի նամակը, որն ուղղված էր իր դստերը։ Նամակում նա իր դստերը շատ կարևոր խորհուրդներ էր տալիս։ Ոչ ոքից վեր չդասվել, ունեցածը կիսել չունեցողի հետ, հավասար լինել բոլորին, պահպանել բոլոր արժեքները, որոնք կան իր մեջ, սրանք էին Չապլինի խորհուրդները։ Չապլինը նաև իր կյանքից պատմեց, ասաց, որ եղել են օրեր, երբ ստիպված է եղել փող մուրալ մարդկանց ծիծաղեցնելով և իր անսահման հպարտությունը մեռցրել են կոպեկները, որ նրա վրա էին շպրտում։ Նա իր կյանքում ավելի շատ լացել է, քան մյուսները ծիծաղել են։ Չապլինը իր կարոտի մասին էր պատմում, ինչքան է կարոտում աղջկան։ Նաև արվեստից խոսեց, ասաց, որ բարձրունքներին հասնելը շատ դժվար է, որ արվեստը մինչև մարդուն թևեր տալը, նաև կտրում է ոտքերը։ Ես այս նամակը կարդալուց հետո կարոտ զգացի, ոչ թե ես կարոտեցի, այլ զգացի թե ինչպես է Չապլինը կարոտում, զգացի, որ նա իր կարոտի զգացումը խեղդում է աղջկա ապագայի համար, այսինքն նա կարող էր աղջկան թույլ չտար պարել, թույլ չտար գնալ այլ տեղեր երկար ժամանակ, այլ պահեր իր մոտ, բայց նա այնքան շատ էր սիրում իր աղջկան, որ իր կարոտը պահում էր։ Ես սեր զգացի, զգացի սերը հոր ու աղջկա միջև։ Ես արվեստ զգացի։ Ես պատկերացրի թե ինչպես է Չապլինը գրել այդ նամակը, նա դանդաղ վեր է կացել անկողնուց, որ չարթնացնի կնոջը, անձայն քայլերով մոտեցել է իր աշխատասեղանին, վառել իր լամպի աղոտ լույսը և գրել է, գրել է երևի իր աղջկա նվիրած գրչով, մտքերն այնքան դանդաղ են եկել, որ նա հասցրել է գրել դրանք, երևի փորձել է գեղեցիկ ձեռագրով գրել, որ աղջիկը հաճույքով կարդա և հեշտությամբ, երևի լավ որակի թուղթ է վերցրել, որ երկար պահպանվի աղջկա մոտ։ Նամակից երևաց, որ Չապլինը շատ խելացի մարդ է եղել, արվեստի մարդ է նա, ծաղրածու է նա, նրա համար հեշտ է մարդուն երջանկացնելը, հեշտ է իր արվեստը փոխանցելը։

Ինչպիսին կլիներ կյանքը առանց ինտերնետի

Նայի՛ր տեսանյութը:

Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:

Ես նման չեմ տեսանյութի հերոսներին, տեսանյութի հերոսները կարծում են, որ եթե ինտերնետ չլինի, ուրեմն այլ զբաղմունք չի լինի, իսկ ես հակառակն եմ մտածում, ես միշտ կարողանում եմ զբաղմունք փնտրել յուրաքանչյուր միջավայրում, անգամ եթե ցանկություն չունենամ դուրս գալու կամ խոսելու, գիրք կարդալը կա ու կա։

Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:

Ես ճիշտ չեմ համարում, որ կարելի է անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին, ճիշտ չեմ համարում ժամանցն անցկացնել վիրտուալ կյանքում։

Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:

Ես չունեմ կախվածություն համակարգչից կամ հեռախոսից, դրանք առօրյայում շատ եմ օգտագործում, բայց ես դրանք կարող եմ պարզապես մի կողմ դնել և ուրիշ բանով զբաղվել։

Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Տեսանյութը ստեղծողը, ցանկացել է հումորի միջոցով փոխանցել մարդկանց, որ պետք չի կախված մնալ ինտերնետից և ցույց էր տալիս թե ինչպիսին կլինի կյանքը առանց ինտերնետի այն մարդկանց համար ովքեր կախված են դրանից։