Մայիսյան հավաք

2019-2020 ուսումնական տարին ավարտվում է և պետք է ամփոփել կատարած աշխատանքները և այն ձեռքբերումները որոնք ունեցել ենք այս տարվա ընթացքում: (Աշխատանքների ամփոփումն` այստեղ🙂 Ձեռքբերումներս շատ էին, նոր հմտություններ զարգացրի, մտածելակերպիս մեջ որոշ բաներ փոխվեց: Ուսումնական առաջին շրջանում պայքարեցինք առանց ճաղերի բնակավայր ունենալու համար, այդ օրերին շատ մտածեցի մարդկանց մասին, շատ մտածեցի այն մասին թե ինչու են շատ մարդիկ փախչում կամ թաքնվում ազատությունից և հասկացա,որ ազատությունը մարդկանց համար մի մեծ օվկիանոս է ու իրենք լողալ չգիտեն, այդ պատճառով էլ վախենում են բացել դարպասները, որովհետև մտածում են, որ օվկիանոսը կխեղդի իրենց: Ուսումնական երրորդ շրջանը այնքան էլ լավ չանցկացրինք, վիրուսը խանգարեց, բայց նաև հնարավորություն տվեց մի նոր փորձություն հաղթահարել ու զարգանալ: Ինքնամեկուսացումը շատ բան տվեց ինձ, ես ինքնակրթվեցի, նոր մեդիահարթակների հետ ծանոթացա և  մտքերս կարգի բերելու ժամանակ ունեցա: Մեկուսացած օրերին ավելի շատ ժամանակ տրամադրեցինք մեր այգուն, հիմա ամեն օր դուրս եմ գալիս, նստում եմ մեր կանաչապատ այգում և վայելում եմ բնությունը, այդպիսով և պահպանում եմ տանից դուրս չգալու կանոնը , և չեմ ձանձրանում: Ուսումնական տարին ավարտվում է, դպրոցական պատմությանս մի էջ ևս գրվեց, մնաց երկու էջ…

Հավաքից-հավաք

Վերլուծություններ
 Իլիաս Վենեզիսի Ճայերը
Վիլյամ Սարոյան: ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ
 Ավետիք Իսահակյան «Լիլիթը»
Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»
«Վերջին ուսուցիչը»
«Մանուշակներ ամեն չորեքշաբթի»
«
Ֆիզիկական ներկայությունը հեռավար ուսուցման հարթակում »
«Օսկարը և վարդագույն խալաթով տիկինը »
Կղզի մուտֆիլմի դիտում, վերլուծություն
Տուն ֆիլմի դիտում, վերլուծություն

Օրեր
 Կոմիտասյան օրերը,
Տերյանական,
Թումանյանական
Չարենցյան
Սահյանական օրեր

Ուսումնասիրություններ
 Հայ հին վիպաշխարհը
Ինչպիսին կլիներ կյանքը, եթե չլիներ ինտերնետ
Մեր ուղեղի տարօրինակությունները
Ռոբին Շարմա, Կյանքի 200 դաս
Շրջակա միջավայրի աղտոտման պատճառները

Նախագծեր
«Իմ ժամանակակիցը»
«Նախշուն աշուն»
«Մի նկարի պատմություն»
Էներգետիկ ռեսուրսներ։ նախագիծ
Նախագիծ《Հայաստանի կատրվող ողնաշարը》
《Թաքնված տաղանդների բացահայտում》նախագիծ
《Սասնա Ծռեր》դյուցազնավեպ

Ստեղծագործական աշխատանքներ
«Մեկուսացումն ինքդ քեզ հետ հաղորդակցվելու նոր ձև»
«Սթափվեք մարդիկ…»

Ինքնամեկուսացման իմ առօրյան

Գարունը իմ աշխարհում
Բնակավայր առանց ճաղերի
«Ձյունը՝հրաշքը»,
«Ուշանալուս մասին»
«Երազանքներն ինչպես քամուց ծածանվող լվացք…»

《Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ》

《Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ》ֆիլմը այն մասին է, թե ինպես է Սասունցի Դավիթը դառնում փոքրիկ տղայի երազանքը։ Դավիթ անունով փոքրիկ տղան, ով շատ լավ գիտի, թե ում պատվին են իր անունը դրել, ցանկանում է ուժեղ ու քաջ լինել Սասունցու նման։ Տղայի նպատակն է դա, տղան էլ համառ է, քաջ է, իսկը Դավիթն է, միայն թե շատ են ծաղրում ընկերները, ասում են 《քեզնից ինչ Դավիթ》։ Դավիթը շատ է սիրում Սասունցի Դավթին, ամեն երազում Սասունցու հետ է զրուցում, էպոսն էլ ծայրից ծայր անգիր է արել։ Շատ էր ուզում գնալ Երևան, արձանը տեսներ իր հերոսին, ասացի չէ՞, որ շատ է նման Սասունցուն, որոշեց ու գնաց, մենակ գնաց, ճանապարհին մի երկու բան պատահեց, բայց վերջում հասավ արձանին, բարձրացավ Քուռկիկ Ջալալու վրա ու հեծնեց փոքրիկ Դավիթը Սասունցու հետ։ Այս ֆիլմը ցույց է տալիս, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ Սասունցի Դավիթ կա, յուրաքանչյուրիս մեջ հայի արյուն է հոսում։ Դավիթը իսկական հայի կերպար է և մենք ծանոթանալով Դավթի հետ, ծանոթանում ենք մեր գեների հետ, ստեղծում ենք մեր հայի կերպարը ու ապրում այդպես ստեղծելով, շենացնելով, պահպանելով։ Մենք շատ ենք ոգեշնչվում էպոսը կարդալուց կամ ֆիլմը նայելուց, իսկ երեխաները ավելի շատ են ոգեշնչվում, ուզում են իրենք էլ համառ լինեն ու հասնեն իրենց երազանքին, կարծում եմ պետք չէ խանգարել իրենց երազել, քանի որ դրա շնորհիվ մենք կատանանք այն ապագան, որ այդքան շատ ուզում ենք տեսնել։

《Սասունցի Դավիթ》 մուլտֆիլմը

《Սասունցի Դավիթ》 մուլտֆիլմը 《Սասնա Ծռեր》էպոսի անիմացիոն տարբերակն է։ Իմ կարծիքով հայկական մուլտարտադրության հաջողված գործերից մեկն է։ 《Սասնա Ծռեր》էպոսը ամբողջությամբ արտահայտում է հայ ժողովրդի զորությունն ու քաջությունը, հայի գենի փոխանցումը սերնդեսերունդ և հայի համառությունն ու կամքի ուժը։ Քանի որ սերունդները փոխվում են և երեխաներն էլ նույնպես փոխվում են, նրանց իսկական հայի կերպարը ցույց տալու լավագույն միջոցը 《Սասունցի Դավիթ》մուլտֆիլմն է։ Մուլտֆիլմը շատ լավ է նկարված, հերոսների պատկերները և հնչյունավորումը շատ համապատասխան է ընտրված, օրինակ՝ Սասունցի Դավթի կերպարը, խարտյաշ մազեր, խոշոր աչքեր, սուր դիմագծեր, իսկ ձայնը…։ Մուլտֆիլմում էպոսից միայն երեք ճյուղեր են ներկայացված, հիմնականում Սասունցի Դավթի մասն է ներկայացված։ Դավթի մանկությունը, մեծանալը, հզորանալը, հաղթելը, ամբողջը մանրամասն նկարված է մուլտֆիլմում։ Մուլտֆիլմը նայելուց ոգեշնչվեցի, հասկացա, որ Սասունցի Դավթի նման համառ պետք է լինեմ ու քաջ։ Կարծում եմ մուլտֆիլմը պետք է նայեն վեց կամ յոթ տարեկանից բարձր երեխաները, քանի որ ավելի փոքրերը չեն հասկանա և գուցե վախենան, իսկ պատանիներն ու դեռահասները միանշանակ պետք է նայեն, որովհետև սա ցույց է տալիս թե ինչպես են հաղթում Հայերը։ Շնորհակալություն այս մուլտֆիլմը ստեղծողներին, իսկ ձեզ մաղթում եմ բարի դիտում, եթե անգամ արդեն դիտել եք, ևս մեկ անգամ վերադիտելը չի խանգարի, ընդհակառակը, գեղեցիկ հիշողություններ կբերի։

《Սասնա Ծռեր》-ի մասին

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։

Շարունակել կարդալ “《Սասնա Ծռեր》-ի մասին”

Ես կարողանում եմ…

2019-2020 ուսումնական տարվա ընթացքում ես շատ բաներ կարողացա անել: Ուսումնական տարին սկսեցինք ուսումնասիրելով Հայ հին վիպաշխարհը, վերլուծեցինք  Իլիաս Վենեզիսի Ճայերըհետաքրքիր ուսումնասիրություններով անցկացրեցինք Կոմիտասյան օրերըշարունակեցինք պատմվածքների վերլուծություններով`Վիլյամ Սարոյան: ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԵՂՔՈՎԱվետիք Իսահակյան «Լիլիթը»Քննարկել ենք, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե չլիներ ինտերնետվերլուծել ենք Չապլինի նամակը իր դստերը: Հանդիպել ենք  գրող Մհեր Իսրայելյանի հետ և իրականացրել ենք «Իմ ժամանակակիցը» նախագիծը: Էլ ինչ աշուն, եթե չիրականացնեյինք «Նախշուն աշուն» նախագիծը: Եղան օրեր, երբ պետք է պայքարեյինք ճաղավանդակների դեմ և ունենայինք Բնակավայր առանց ճաղերիԿատարեցինք ամանորյա վերլուծություններ և ստեղծագործական աշխատանքներ գրեցինք` «Ֆյոդոր Դոստոևսկի | Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին», «Ձյունը՝հրաշքը», «Ուշանալուս մասին», «Երազանքներն ինչպես քամուց ծածանվող լվացք…»: Տերյանական, Թումանյանական և Չարենցյան օրերն ամենահետաքրքիր աշխատանքներով անցկացրինք: Այս ուսումնական տարում նաև դժվար պահեր եղան, որոնք մենք հաղթահարեցինք: Ընթացքում աշխատանքներ արեցինք, գրեցինք մեր մեկուսացած առօրյայի մասին, բացահայտեցինք գարունը մեր աշխարհում, անցկացրեցինք Սահյանական օրերը: Նաև վերլուծեցի «Դպիր» ամսագրի հոդվածներից մեկը: Մի գիրք կարդացի ու որոշեցի նաև դա վերլուծել: Կարդացինք «Վերջին ուսուցիչը» գիրքը, օնլայն քննարկում անցկացրինք և վերլուծեցինք: Օնլայն քննարկումները շարունակվեցին, այս անգամ քննարկեցինք Անդրե Մորուայի 《Մանուշակներ ամեն չորեքշաբթի》պատմվածքը և վերլուծեցինք: Իրականացրինք «Մի նկարի պատմություն» նախագիծը: Զարգացրինք մեր ուղեղի աջ կիսագունդը ստեղծագործական աշխատանքներ գրելով`«Մեկուսացումն ինքդ քեզ հետ հաղորդակցվելու նոր ձև», «Սթափվեք մարդիկ…»: 

Մեկուսացումն ինքդ քեզ հետ հաղորդակցվելու նոր ձև

Այս օրերին բոլորս ստիպված ենք մեկուսանալ տներում։ Մեկուսացումը դեռևս չի խանգարում աշխարհի հետ հաղորդակցմանը շնորհիվ այն փաստի, որ մենք ապրում ենք քսանմեկերորդ դարում ու այսօր գրեթե ամեն ինչ հնարավոր է։ Փորձում ենք հնարավորինս չափ չկորցնել շփումը աշխարհի հետ ու ամբողջովին չմեկուսանալ, բայց իմ կարծիքով բոլոր մարդին կարիք ունեն ինքնամեկուսացման։ Մեկուսացում աշխարհից, ընտանիքի անդամներից ու ընկերներից, մեկուսացում միայն ինքդ քո հետ։ Դա ձև է շփվելու ինքդ քեզ հետ, ճանաչելու, ուսումնասիրելու ինքդ քեզ։ Աշխարհը լցված է տեղեկություններով, զգացմունքներով և այլ բաներով, դու ամեն օր վերցնում ես դրանք, կառուցում ես քո օրը, քո շաբաթը, շարժվում ես հասարակության ուզած ձևով և հասնում ես նրան, որ չգիտես թե ինչ ես ուզում, դա լինում է անկախ քո կամքից, դու անհնար ես համարում առանձնանալ աշխարհից։ Բայց այսօր դու ստիպված ես մնալ տանը, քո տարածքում, դու կարող ես օգտվել հնարավորությունից ու որոշ ժամանակով մեկուսանալ ու զարգանալ ինքդ քեզնով, աչքի անցկացնես քո անցած ճանապարհը ու մտածես ճանապարհդ նոր ձևով շարունակելու մասին։

Սթափվեք մարդիկ…

Այսօր Կորոնավիրուս կոչվող քամին շատ կյանքեր է քշում աշխարհից, բոլորս փորձում ենք հնարավորինս չափ ամուր պատ շարենք, որպեսզի քամին չհասնի նաև մեզ։ Աղետին հավասար բաներ են տեղի ունենում, բայց ամենամեծ աղետը հենց մարդկության վերաբերմունքն է բնությանը։ Բնությունից կախված է մեր կյանքը, մենք բնության մի մասն ենք և մենք պետք է հոգ տանենք բնության մասին, ոչ թե ստիպված լինենք պաշտպանել այն մեր ստեղծած վտանգներից, բայց ինչ ենք անում մենք, մենք ստեղծում ենք նորանոր վտանգավոր տեխնոլոգիաներ, անխնա սպառում ենք բոլոր բնական ռեսուրսները, տանջում ենք կենդանիներին, կտրում ենք ծառերը, մեր պատճառով հրդեհներ են լինում, մեր պատճառով օդն աղտոտվում է։ Սթափվեք մարդիկ, մի պահ կանգնեք ու լսեք բնությանը, բնությունը խնդրում է մեզ, որ չսպանենք իրեն, բնությունը խնդրում է, որ չսպանենք ինքներս մեզ։ Ուղղակի մտցրեք ձեր ուղեղներում ու սրտերում այն փաստը, որ մարդը բնության մի մասն է, մարդը բնությունից առավել չէ և չի կարող ապրել ու զարգանալ առանց բնության։ Սթափվեք մարդիկ, բնությունը երգում է, եկեք լսենք նրան։

3 հայտնի նկարներ և նրանց ստեղծման պատմությունները

Մոնա Լիզա

Մոնա Լիզան հրաշալի դիմանկար է, որը գեղեցիկ պատկերված է լեգենդար նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կողմից: Այն, անվիճելիորեն, ամենահայտնի և խոսված արվեստի գործն է: Էներգետիկ ժպիտով տիկնոջ այս դիմանկարը ցուցադրվում է Փարիզի Լուվրում և կնոջ ինքնության վերաբերյալ հսկայական քննարկումների առարկա է դարձել: Շատ փորձագետներ կարծում են, որ նկարում պատկերված գեղեցիկ կինը Լիզա Գերարդինին է, Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը, մեծահարուստ տղամարդ, որն ապրում էր Լեոնարդոյի տան մերձակայքում: Ասում են, որ այս նկարը հատկապես պատրաստվել է զույգի երկրորդ երեխայի ծնունդը նշելու համար: Այնուամենայնիվ, կան շատ ուրիշներ, ովքեր դեռ կասկածի տակ են դնում առարկայի ինքնությունը տեսություններով, նշելով, որ դա Լեոնարդոյի օգնականի դիմանկարն է կամ նրա տղամարդ սիրեկաններից մեկը, իսկ ոմանք էլ պնդում են, որ այն իրականում նկարչի ինքնանկարն է: Մի կողմ թողնելով առարկայի ինքնությունը, նկարը հայտնի է նաև իր հանելուկային ժպիտով, որն անհետանում է դիտման անկյունից: Լեոնարդոն, որն ինքնին նույնքան գիտնական էր, ինչքան որ նկարիչ, ենթադրվում է, որ օգտագործել է «սֆումատո» կոչվող տեխնիկա, որը ներառում էր ներկանյութերի խառնուրդ աչքերի և բերանի շուրջ: Այս խառնուրդը օգնում է հնարքով խաբել մարդու աչքին:

Աստղալից գիշեր

Վան Գոգի «Աստղալից գիշերը» գեղեցիկ պտույտները ու կախարդող գունապնակը իսկապես հետաքրքրաշարժ են, և նկարի հետևում ընկած պատմությունը նույնպես: Այս նկարը փաստացի տեսարան է այն հոգեբուժարանից, որտեղ գտնվել է նկարիչը: Վինսենթ Վան Գոգը հոգեբուժարան էր ընկել հոգեկան խանգարման պատճառով: Այս տեսարանը Վան Գոգը տեսել է արևածագից անմիջապես առաջ, որը նա օրվա ընթացքում վերստեղծել է իր ստուդիայում, քանի որ իրեն թույլ չեն տվել նկարել հոգեբուժարանի իր ննջասենյակում: Այս նկարին վերաբերյալ հետաքրքիր փաստն այն է, որ դրա վառ աստղը Վեներան է, որը Գոգը կարծում էր՝ «առավոտյան աստղ» է: Հետագայում դա հաստատեցին նաև հետազոտողները, քանի որ 1889 թվականի գարնանը Վեներան բավականին մոտ էր երկրին և տեսանելի էր: Քանի որ Վան Գոգը իր պատուհանից իսկապես չէր կարողանում տեսնել Սեյնթ-Ռեմի գյուղը, նա նկարեց հիշողությամբ: Հայտնի չէ ՝ նկարում պատկերված գյուղը նկարչի սեփական հայրենի քաղաքն է, թե ֆրանսիական քաղաք: Նկարում պատկերված նոճու ծառերը կապված են մահվան հետ և նշանակում են, որ միայն մահը կարող է մեզ տանել դեպի աստղերը: Շատ տարօրինակ է, որ չնայած նկարը շատ սրտեր է գերել, նկարչին այն այնքան էլ դուր չի եկել:

Ճիչ

Ճիչը ամենաթանկ նկարներից մեկն է: Այս արվեստի գործի հետևում ընկած պատմությունը ավելի հզոր է դարձնում այն: Նկարիչը ոգեշնչվել է, երբ անցնում էր փողոցով: Մի երեկո նկարիչ Էդվարդ Մունկը քայլում էր փողոցներով: Նա բավականին հոգնած էր: Նկատեց, որ մայրամուտի ժամանակ ամպերը արյունոտ ու կարմիր էին թվում: Դա հենց այն ժամանակ է, երբ նա, անհանգիստ և ուժասպառ, զգաց, որ բնությունն ինքն է ճչում: Նա այդ ամբողջ վերապրածը նկարել է կտավի վրա, ինչպես կա: Այս նկարում ամպերը պատկերված են արյան կարմիր գույնով, հենց այն, ինչ նա զգացել է այդ երեկո: Այնուամենայնիվ, ոմանց համար նկարի արյունոտ կարմիր գույնը, կարծես, ոգեշնչված է Կրակատաու հրաբխի ժայթքումից 1883-84 թվականներին: Այս նկարը նաև պատկերում է խանգարում, հոգեկան տառապանք ոմանց համար: «Ճիչ»-ի հայտնիությունը ակնհայտ է նաև այն փաստից, որ այս նկարը երկու անգամ գողացվել է, բայց հետագայում վերադարձվել: