Ամերիկա-իրանական հարաբերություններ

Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը Իրանը և ԱՄՆ-ն ունեցել են լավ հարաբերություններ, բայց իսլամական հեղափոխությունից հետո Իրանը դիտարկեց ԱՄՆ-ն որպես երրորդ դիկտատուրական երկիր և կտրեց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, դա կատարվեց վառելով Իրանի Իսլամական Հանրապետության մեջ գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը պատանդ վերցնելով որոշ Ամերիկացի աշխատողների, Ինչպես ասել է Ավստրիական իշխանությունը՝ ԱՄՆ-ի դեսպանատունը համարվում է ԱՄՆ- ի մի մասը. եթե տվյալ երկրի պետական համակարգը բռնություն է գործադրում ԱՄՆ ի քաղաքացիների վրա կամ հարձակվում դեսպանատան վրա ԱՄՆ-ն կարող է պատերազմ սկսել տվյալ երկրի հետ: Պատերազմ չսկսվեց, բայց 1980 թվականի հեղափոխությունից հետո Իրանը դարձավ տեռորիստական հարձակումների զոհ և վերջնականապես մտավ պատերազմի մեջ Իրաքի հետ որը ղեկավարվում էր Իրաքյան գնդապետի Սադամ Հոսեյնիյի կողմից: Պատերազմը տևեց 7 տարի։Իրան ԱՄՆ հարաբերությունները ավելի բարդացան Ահմադի Նեժադի ընտրություններից հետո որը կատարվեց 2007 թ ին: ԱՄՆ սկսեց կիրառել ավելի շատ Սանկցիաներ : ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները թեթևացան 2014 թ ին Ռոհանիյի ընտրություններից հետո, իսկ 2017 ին Իրանը կնքեց պայմանագիր ատոմային զենքեր չարտադրելու համար իսկ 2018թ ից հետո երբ որ Թրամփը ընտրվեց ԱՄՆ Իրան հարաբերությունները կրկին ծանրացան, Թրամփը սկսեց կիրառել Սանկցիաներ և փակեց Պարսից ծոցը Սաուդիան Արաբիայի և Անգլիայի օգնությամբ, իսկ 2020 թվականի հունվարի 3-ին Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ ՌՕՈՒ-ն հարվածեց Բաղդադի օդանավակայանին։ Ավիահարվածի ընթացքում սպանվել է «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանին։ Սպանության պատճառով Իրանը դուրս եկավ Ատոմային զենքերի արտադրությունից (բայց դա նաև Եվրոմիության չկատարած պարտականությունների պատճառով էր) : Ի պատասխան 2020 թվականի հունվարի 8-ին Իրանը հրթիռային հարված հասցրեց Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Ուսումնական առաջին շրջան (հասարակագիտություն)

Դասավանդող՝ Դիաննա Նազարյան

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին քննարկել ենք թրաֆիքինգ, ազատություն, խրախուսանք և պատիժ, աշխատանքային իրավունք, աշխատանքային պայմանագիր թեմաները։

Թրաֆիքինգ

Ազատություն

Խրախուսանք և պատիժ

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

  • աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)
  • աշխատանքի վայրը
  • կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
  • աշխատանքը սկսելու ամսաթիվը (եթե նշված չէ, ապա որպես այդպիսին ընդունվում է պայմանագրի ստորագրման ամսաթիվը)
  • աշխատանքային ժամի, այսինքն դրույքի չափը

Պայմանագիր կնքելիս, անհտրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները՝

  • պայմանագիրը չի կարող այնպիսի պայմաններ պարունակել, որոնք կտարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից
  • աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները՝
    • վարձատրվող արձակուրդի իրավունք
    • վերապատրաստման հնարավորություններ
    • հիվանդության ժամանակահատվածի վարձատրություն
    • աշխատանքային ստաժի գումարում
    • սահմանում է պայմանագրի լուծարման պայմանները
    • սահմանում է լրացուցիչ (աշխատանքի օրենսգրքով սահմանվածից ավելին) աշխատանքային ժամերի վարձատրության կարգը: Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում->

Աւս պայմանագրերի դեպքում, նաև երբ աշխատողն օտարերկրացի է, կատարվում են սոցիալական ապահովագրության (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->) , առողջական ապահովագրության (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->), ինչպես նաև, հարկային վճարումներ (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> podatek: Հետևաբար, աշխատողները օգտվում են միանման աշխատանքային իրավունքներից, իսկ պայմանագրով կնքված ժամանակահատվածը գումարվում է աշխատանքային ստաժին:

Գործատուն պարտավոր է գրանցել աշխատողին Սոցիալական Ապահովագրությունների Վարչությունում Ինչ է նշանակում Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS)-> աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում: Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանը Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում->

Աշխատանքի օրենսգիրքը աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմք է հանդիսանում:

Գրավոր պայմանագիրը պետք է կնքվի աշխատանքը սկսելու օրվանից ոչ ուշ:

Աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Ամենատարածված աշխատանքային պայմանագրերն են՝

  1. Սահմանված տևողությամբ պայմանագիր
  2. Անորոշ տևողությամբ պայմանագիր

Սահմանված տևողությամբ պայմանագիր

Այս պայմանագիրը կնքվում է գործատուի և աղխատողի կողմից սահմանված ժամանակահատվածով, ինչը նշանակում է, որ տվյալ պայմանագիրը ժամանակավոր է, մինչ տվյալ ժամկետի լրացումը:

Այն դեպքում, երբ գործատուի և աշխատողի միջև երկու սահմանված տևողությամբ պայմանագրեր են կնքվել, երրորդը՝ անորոշ տևողությամբ պայմանագիր է համարվում, սակայն երկրորդ և երրորդ պայմանագրերի միջև ընդմիջումը չի կարող գերազանցել 1 ամիսը:

Սահմանված տևողությամբ պայմանագիրը լուծարվում է նշված ժամանակահատվածի լրանալու հետ:

Պայմանագիրը կարող է լուծարվել նաև կողմերի համաձայնությամբ, եթե կնքված է եղել 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածով և լուծարման հնարավորության վերաբերյալ կետ է ներառում: Այս դեպքում ծանուցման ժամկետը 2 շաբաթ է տևում: Անհրաժեշտ է պահպանել գրավոր ծանուցման պայմանը : Պայմանագրի լուծարման պատճառի նշումը չի պահանջվում:

Նման պայմանագիր է համարվում նաև սեզոնային պայմանագիրը՝ այն սահմանվում է մեկ սեզոնի տևողությամբ:

Սահմանված տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Անորոշ տևողությամբ պայմանագիր

Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ:

Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը:

Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է՝

  • 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
  • 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
  • 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է առնվազն 3 տարի

Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում:

Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները:

Աշխատանքային իրավունք

Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշ­խա­տան­­քային գործունեությունն է։ Աոանց աշխատանքի անհնարին է ինչ­պես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պե­տու­թյան գո­յությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում Է նյու­թա­կան և հոգևոր արժեքներ։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց կենսա­կան պահանջմունքները կարող Էին բավարարել բնությունից տրված պատ­րաստի միջոցներով։ Հասարակական կյանքի վերափոխման հետ մի­ասին ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները և, դրան զու­գա­հեռ, աճել Է աշխատանքի դերն ու նշանակությունը։

Այլ կերպ ասած, աշ­խա­տան­քը մարդու ազդեցությունն Է արտաքին աշ­խարհի նկատմամբ։ Ներ­գործելով այս կամ այն իրի վրա, մարդն այն հարմարեցնում է իր կա­րիքներին և օգտագործում որոշակի պահանջ­մունքներ բա­վա­րա­րե­լու համար։ Սակայն արտաքին աշխարհի իրերի նկատմամբ մարդու ամեն մի ներգործություն դեռևս աշխատանք չէ։ Անհրաժեշտ է, որ այդ ներ­գործությունը լինի նպատակաուղղված, գի­տակցված, և ոչ թե կրի պա­տահական բնույթ։ Հետևաբար, այն իրենից ներկայացնում է մար­դու նպատակամղված ազդեցությունն արտաքին աշխարհի իրերի նկատ­մամբ իր նյութական և հոգևոր պահանջմունքնե­րը բա­վա­րա­րե­լու նպատակով։ Աշխատանքը հանդիսանում է մարդու գոյության ան­հ­րա­ժեշտ պայմանը, առանց որի նրա կեցությունը դառ­նում է ան­հ­նա­րին։ Միևնույն ժամանակ, աշխատանքը հանդես է գալիս նաև որպես մար­դու վերակազմավորման վճռական գործոն։ Աշխատան­քային գոր­ծու­նեության արդյունքում փոխվում է մարդու բնույթը։ Շնորհիվ աշխատանքի մարդը զուտ անհատական էակից վերաճում է սոցիա­լականի (հասարակականի)։

Այսպիսով, աշխատանքը որպես մարդու գոյապահպանման և զար­­գացման միջոց, ունի սոցիալ-տնտեսական էություն։ Այդ Է պատ­ճա­ռը, որ մարդու իրավունքների շարքում այն համարվում Է սոցիալ-տնտե­սա­կան իրավունք։

ՀՀ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական իրա­վունքների շարքում առանձնացնում Է աշխատանքի իրավունքը։ Դրա իրա­կանացման ընթացքում առաջ են գալիս աշխատանքային հա­սա­րա­­կական հարաբերություններ, որոնք կարգավորվում են իրավունքի նոր­­մերով։ Այդ իրավանորմերի ամբողջությունն Էլ հենց կազմում Է աշ­խա­­տանքային իրավունքը։

Այսպիսով, աշխատանքային իրավունքը կարելի Է բնորոշել որ­պես իրավանորմերի ամբողջություն, որոնք կարգավորում »ն քա­ղա­քա­­ցիների աշխատանքի իրավունքի իրականացման ընթացքում առա­ջա­ցող հասարակական հարաբերությունները։

Նշված հասարակական հա­րաբերությունները կազմում են աշխատանքային իրավունքի կար­գա­­վորման առարկան։ Բացի այդ, աշխատանքային իրավունքը նաև գի­տա­կան դասընթաց Է, որն առանձնահատուկ տեղ Է գրավում հա­սա­րակա­կան գիտությունների համակարգում։ Որպես այդպիսին աշ­խա­տանքա­յին իրավունքն ուսումնասիրում Է հասարակական աշ­խա­տան­քային հարաբերությունների կազմակերպման իրավական ձևերը։ Իբ­րև իրա­վագիտության ճյուղ, այն իրենից ներկայացնում Է հա­յաց­ք­նե­րի, պատ­կերացումների, համոզմունքների, գնահատականների և կար­ծիքների ամբողջություն, որոնք ուղղվում են աշխատանքի ոլորտը կար­գավորող իրավական նորմերի ուսումնասիրությանն ու կա­տա­րե­լա­գործմանը։

Աշխատանքային իրավունքը Հայաստանի Հանրապետության իր­ա­վական համակարգի կարևոր ճյուղերից մեկն Է։ Աշխատանքային իրավունքի, ինչպես և իրավունքի մյուս ճյու­ղե­րի հիմնական աղբյուրը ՀՀ Սահմանադրությունն ¿: Իբրև պետության հիմ­­նական օրենք, Սահմանադրությունն աշխատանքային հա­սա­րա­կա­կան հարաբերությունները կարգավորում է ընդհանուր ձևով ամ­րա­գ­րելով աշխատանքային իրավունքի հիմնադրույթները։ Նրանում ար­տացոլված են քաղաքացիների (աշխատողների) այն հիմնական իրա­վունքները, որոնք ունեն նաև միջազգային ճանաչում։ Անհրաժեշտ է նշել, որ աշխա­տանքի հանդեպ ՀՀ Սահմանադրության վե­րա­բեր­մուն­քը կապված նոր տնտեսական հարաբերություններին անցնելու հետ, էապես փոփոխվել է։ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է աշ­խա­տանքի ոլոր­տում քաղաքացիների հիմնական իրավունքները, այդ թվում՝ աշխա­տանքի ազատ ընտրության, պետության կողմից սահ­ման­ված նվազա­գույնից ոչ ցածր աշխատավարձի, աշխատանքի առողջ ու անվտանգ պայմանների, գործադուլի իրավունքները։ Սահ­մա­նադրության դրույթ­ներÁ իրավաբանական բազա են հանդիսանում ըն­թացիկ աշխատան­քային օրենսդրության համար։ Դրանցից հիմ­նա­կա­նը ՀՀ աշխատան­քային օրենսգիրքն է։ Վերջինս բազ­մա­կող­մա­նի­ո­րեն կարգավորում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրա­կա­նացման կապակ­ցությամբ առաջացող հասարակական հա­րա­բե-րու­թյունները սկսած դրանց ծագումից մինչև դադարումը։ Սահ­մա­նե­լով աշխատանքի ոլոր­տում քաղաքացիների հիմնական իրա­վունք­նե­րը, օրենսդիրն առանձին-առանձին կարգավորում Է դրանց իրա­կա­նաց­ման գործընթացը։ ՀՀ գոր­ծող աշխատանքային օրենսգիրքը բաղ­կա­ցած Է ընդհանուր և հատուկ մասերից։ Ընդհանուր մասի իրա­վա­նոր­մերը սահմանում են աշխատան­քային օրենսդրության կազմը, կա­ռուց­վածքը, աշխատողի հիմնական իրավունքներն ու պար­տա­կա­նու­թյուն­ները և այլն։ Հատուկ մասի նորմե­րը կոչված են կարգավորելու առա­վել նեղ շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են աշ­խա­տան­քա­յին իրավահարաբերության առանձին ոլորտների։

Աշխատանքային իրավունքի առանձին հարցեր կարգավորվում են աշխատանքային օրենսդրության այլ ակտերով։ Այդպիսիք են, օրի­նակ, ”Երեխայի իրավունքների մասին”, ”Հաշմանդամների սո­ցիա­լա­կան պաշտպանության մասին”, ”ՀՀ-ում օտարերկրյա քա­ղա­քա­ցի­նե­րի իրավական վիճակի մասին” և այլ օրենքները։ Üրանց շարքում առան­ձ­նանում է ”Բնակչության զբաղվածության մասին” ՀՀ օրենքը: ՀՀ Սահմանադրության դրույթներից ելնե­լով, աշխատանքային հա­րաբերությունները կարգավորվում են նորովի։

Աշխատանքային իրա­վունքի աղբյուրների շարքում կարևոր տեղ են գրավում նաև են­թա­օրենսդրական ակտերը, այդ թվում ՀՀ նախագահի հրա­մա­նա­գ-րե­րը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարություն­ների հրա­հան­գները, պետական կառավարման և տեղական ինքնակա­ռա­վար­ման մարմինների ընդունած որոշումները։ Կարևոր են նաև աշ­խա­տան­քային իրավունքի տեղայնացված կոնկրետ ձեռնարկության, հիմ­նար­կության, կազմակերպության ակտերը, որոնց շարքին դասվում են ներ­քին աշխատանքային կարգապահության կանոնները, կոլեկտիվ պայ­մանագրերը, ձեռնարկության ղեկավարի որոշ հրամաններ և այլն։

Աշխատանքային իրավունքի նորմերով կարգավորվող հա­սա­րա­կա­­կան հարաբերությունները կոչվում են աշխատանքային իրա­վա­հա­րա­­բերություններ։ Վերջիններս կազմում են համակարգ, որը բնո­րոշ­վում է ներքին միասնությամբ։

Աշխատանքային իրավունքի ոլորտում իրավահարաբերություն­նե­­րի համակարգը ներառում է.

  • աշխատանքային իրավահարաբերություններ,
  • կազմակերպակառավարչական իրավահարաբերություններ,
  • զբաղվածության ապահովման իրավահարաբերություններ,
  • աշխատողների մասնագիտական ուսուցման և որակավորման բարձրացման իրավահարաբերություններ,
  • աշխատանքային օրեսնդրության և աշխատանքի պաշտպա­նու­թ­յան վերաբերյալ նորմերի պահպանման նկատմամբ վե­րա­հսկողությունը կարգավորող իրավահարաբերություններ,
  • աշխատանքային վեճերի քննարկումը կարգավորող իրավա­հա­­րաբերություններ։

Նշված համակարգում առաջնային նշանակություն ունեն աշխա­տան­քային իրավահարաբերությունները։ Øյուսները, որ վերջիններիս հա­րաբերում են իբրև նախորդող կամ բխող իրավահարաբերություն­ներ, ունեն ածանցյալ նշանակություն։ Առանց աշխատանքային իրա­վա­հարաբերությունների, դրանք ինքնուրույն նշանակություն չունեն և գո­­յություն ունեն այնքանով, որքանով աշխատանքային իրավահա­րա­բե­­րությունները եղել են, կան, կլինեն։

Աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են քաղա­քա­ցու (աշխատողի) և գործատուի միջև կնքվող աշխատանքային պայ­­մանագրի ուժով։

Այդ պայմանագրով աշխատողը պարտավորվում է »Ýթարկվելով գործատուի կողմից սահմանված ներքին աշխատան­քա­յին կարգապահական կանոններին, կատարել որոշակի տեսակի աշ­խատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, մասնագիտացման և որա­կավորման, իսկ գործատուն պարտավոր է աշխատողին վճարել աշ­խատավարձ և ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ։

Աշխատանքային իրավահարաբերություններն ունեն որոշակի առան­ձնահատկություններ, որոնցով նրանք տարբերվում են աշ­խա­տան­­քի կիրառման հետ կապված մյուս իրավահարաբերություններից։

Նախ, աշխատանքային իրավահարաբերության միջոցով քա­ղա­քա­­ցիները ներգրավվում են աշխատավորական կոլեկտիվի մեջ։

Երկրորդ, այդ իրավահարաբերությունների օբյեկտը որոշակի տե­­սակի աշխատանքի կատարումն է կոնկրետ մասնագիտության, մաս­նա­գիտացման և որակավորման շրջանակներում։

Երրորդ, դրանց սուբյեկտների (մասնակիցների) վարքագիծը սահ­­մանվում է ձեռնարկության ներքին աշխատանքային կար­գա­պա­հու­թյան կանոններով։

Բացի այդ, աշխատանքային իրավահարաբերություններն ունեն բա­ցառապես հատուցանելի բնույթ, այսինքն այս բնույթի աշ­խա­տանք­­ները միշտ պետք է վճարվեն։

Աշխատանքային իրավահարաբերությունները մյուս իրավահա­րա­­բերությունների նման, ունեն իրենց օբյեկտը և բովանդակությունը։

Աշխատանքային իրավահարաբերության մյուս հիմնական մաս­նա­­կիցը (սուբյեկտը) գործատուն է։ Որպես գործատու կարող են հան­դես գալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռ­նար­կությունները, ինչպես նաև անհատ քաղաքացիները։ Հիմ­նա­կա­նում գործատուի դերում հանդես են գալիս ձեռնարկությունները։ Նա գործում Է ձեռնարկության անունից և ներ­կա­յացնում Է նրա շահերը։ Ղեկավարն իր գործունեությունն իրա­կա­նաց­նելու համար օժտված է բազմաթիվ իրավունքներով և կրում Է մի շարք իրավական պարտակա­նություններ։ Դրանք հա­մա­պա­տաս­խա­նում են աշխատողների կոնկրետ իրավունքներին և պար­տա­կա­նու­թյուն­ներին, որոնք սահմանված են աշ­խատանքային օրենսդրությամբ։

Որպես գործատու կարող են հանդես գալ ինչպես պետական, այն­­պես Էլ ոչ պետական (մասնավոր) ձեռնարկությունները։ Աշխա­տան­քա­յին օրենսդրությունը տարածվում Է և պետական, և մասնավոր ձեռ­նար­կությունների վրա։

Աշխատանքային վեճեր քննող սկզբնական մարմինը աշ­խա­տան­­­քային վեճերի հանձնաժողովն Է։ Այն կազմվում Է 15 անդամից ոչ պա­­կաս աշխատավորական կոլեկտիվ ունեցող ձեռնարկություն­նե­րում աշ­խատողների կողմից։ Աշխատողն իր խախտված իրավունքի պաշտ­պա­նության համար կարող Է աշխատանքային վեճերի հանձ­նա­ժո­ղով դիմել ինչպես բանավոր, այնպես Էլ գրավոր ձևերով։ Աշ­խա­տան­քային վեճերի հանձնաժողովը պարտավոր է աշխատողի դիմումը գրան­ցել, քննարկել և 10-օյա ժամկետում լուծել աշխատանքային վե­ճը։ Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը, որը կայացվել է օրենքի շրջանակնե­րում, ունի պարտադիր ուժ և ենթակա է կա­տար­ման։ Եթե աշխատողը կամ գործատուն (ադմինիստրացիան) հա­մա­ձայն չեն աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման հետ, ապա այն կարող են գանգա­տարկել արհմիութենական կոմիտե։ Վեր­ջի­նս պարտավոր է յոթնօրյա ժամկետում քննել և լուծել աշխա­տան­քա­յին վեճը։ Արհմիութենական կոմիտեն կարող է բեկանել աշ­խա­տան­քային վեճերի հանձնաժողովի որոշումը կամ այն թողնել ան­փո­փոխ։ Եթե կողմերը համաձայն չեն արհ­միութենական կոմիտեի որոշ­ման հետ, ապա կարող են դրա կայացման պահից 10 օրվա ըն­թաց­քում այն գանգատարկել դատարան։ Դատարա­նը աշխատանքային վե­ճեր քննում է երկու եղանակով.

  • որպես վերջնական մարմին աշխատանքային վեճերի հանձ­նա­­ժողովից և արհկոմից հետո,
  • անմիջականորեն՝ որպես վեճի լուծման սկզբնական մարմին։

Որոշ ընտրովի, նշանակովի և այլ աշխատողների (օրինակ նա­խա­­րարների) մասնակցությամբ աշխատանքային վեճերը քննվում են վե­­րադաս մարմինների կողմից։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հա­մա­­ձայն, որոշ աշխատանքային վեճեր (աշխատողի համար աշ­խա­տան­քի նոր պայմաններ սահմանելու կամ գոյություն ունեցող պայ­ման­ները փո­փոխելու վերաբերյալ վեճերը) լուծվում են ադ­մի­նիստ­րա­ցի­ա­յի և արհկոմի կողմից համատեղ։

Պիկասոյի նկարների վերլուծություն

Ես միշտ մտածել եմ Պիկասոյի ոճի մասին, մտածել եմ թե ինչու է նա այսքան խճճված նկարում մարդկանց, ու վերջում եկել եմ այն եզրահանգման, որ Պիկասոն նկարում է մարդկանց իրենց հոգու պատկերով, այսինքն պիկասոն հոգիներն է նկարում, ոչ թե մարմինը, Պիկասոն կարողանում է տեսնել մարդու հոգու ձևն ու գույները, Խիկասոյի նկարները միշտ ամենաանկեղծն են լինում։ Որոշեցի իր նկարներից մի քանիսը վերլուծել։

Նկարում աղջիկ է պատկերված, նկարը խոսում է անկեղծ, հետաքրքրասեր, բարի աղջկա մասին։ Պատկերը շատ խճճված չէ, ուրեմն աղջիկը ևս խճճված չէ, իր համար ամեն ինչ պարզ է ու հասկանալի։ Հետաքրքրասեր է, գլուխը թեքված է, բայց հայացքը ոչ։ Գույները չորսն են, երկնագույն, մանուշակագույն, կանաչ և սև։ Երկնագույնը կարծում եմ ջուրն է, ջուրն է, որն արտացոլում է երկինքը, այսինքն աղջիկը կարողանում է համադրել միանգամից երկու բան։ Կանաչը բնությունն է, աղջկա կյանքը բնությունից է կախված, մանուշակագույնը իր ապրումների, զգացմունքների գույների խառնուրդն է։ Սևը իր մազերի գույնն է պարզապես։

Այս նկարը խոսում է մոր ջերմության մասին, մոր ուժի մասին, որը ստիպում է երեխային վեր բարձրանալ ու քայլել։ Մոր գույները մուգ են, կարծում եմ այդ հոգին շատ դժվարությունների միջով է անցել, և բոլոր այդ դժվարությունների գույների խառնուրդը սևն է։ Մոր աչքերը հոգնած են, երևի իր ամբողջ ուժը զավակին է տվել ու հոգնել է, էներգիան սպառվել է, բայց շարունակում է որդուն քայլել սովորեցնել։ Երեխայի գույները դեռ նոր պիտի լցվեն, նրա դեմքին մի անհոգ ժպիտ կա, նա իրեն ապահով է զգում, նա զգում է, որ ամեն մի քայլ կատարելիս մի քայլ առաջ է գնում դեպի մեծ կյանք։ Հիմա երեխան միայն իր աշխարհում է, շուտով քայլեր կկատարի ու կհասնի աշխարհ, որտեղ ապրում են բոլոր մարդիկ՝ ամեն մեկն իր աշխարհով։

Նկարում մարդ է պատկերված, շատ գորշ գույներով, մարդու դեմքնել շատ է խճճված, երևի այնքան էլ պարզ կյանքով չի ապրում այս մարդը։ Այս մարդը կարծես աղոթում է, երևի փորձում է մեղքերը քավել, դեմքի արտահայտությունը մի քիչ վախեցած է, երևի վախենում է աստծուց։ Դեմքը բաժանվում է երկու մասի, երկերեսանի մարդ է երևում, աչքերը տարբեր ձև ունեն, իր զգացմունքները երկու տարբեր ձևերով են արտահայտվում։ Բերանը թեքված է իր ականջի կողմ, երևի ինքն իրեն ինչ որ բան է ուզում համոզել, երևի ապակողմնորոշման մեջ է այս մարդը։

Խրախուսանք և պատիժ

Պատիժ։

Մարդուն պատժում են այն ժամանակ, երբ նա կատարել է այնպիսի գործողություն, որը վնաս է հասցրել, վիրավորել է շրջապատի մարդկանց, կենդանիներին կամ առարկաներին։ Մարդուն՝ իր երկրում կարող են պատժել, իրավապահ մարմինները, դատարանը և այլ համապատասխան մարմիններ, ըստ օրենքի։ Բայց եթե խոսքը գնում է անչափահաս մարդու մասին, ապա նրան կարող են պատժել միայն խնամակալները, ծնողները։ Սովորաբար երեխան պատժվում է վատ կամ չար արարքի համար, օրինակ՝ երեխան կոտրել է պատուհանը, ինչպե՞ս պետք է պատժել երեխային։ Առաջին հերթին պետք է վերլուծել իրավիճակը, հասկանալ, երեխան դիտմամբ է կոտրել ապակին, թե պատահմամբ, եթե պարզապես տան մեջ գնդակով խաղալիս է եղել և պատահմամբ կոտրել է պատուհանը, պետք չէ պատժել, պարզապես պետք է բացատրել, որ տան մեջ ակտիվ խաղալը, կարող է հանգեցնել տան շատ կարևոր իրերը կոտրելուն, կարող ենք նաև հավելել, որ այդ իրերից մեկը կարող է նաև իրենը լինել, վստահ եմ երեխան կհասկանա, որ շարունակելով տանը ակտիվ խաղեր խաղալ, գուցե մի օր իր սիրելի խաղալիքը կոտրի կամ համակարգիչը։ Եթե երեխան դիտմամբ է կոտրել պատուհանը, նախ պետք է հասկանալ թե ինչու է կոտրել, իրավիճակը հասկանալով կարող ենք բացատրել, որ չի կարելի և այլն։ Ստացվեց որ երկու դեպքում էլ առանց պատժի կարողենք հարցին լուծում տալ, ես ընդհարապես դեմ եմ պատժին, քանի որ պատիժը միշտ տհաճ է լինում, միշտել կարելի է խոսելով, խրատելով, բացատրելով մի բան մտցնել երեխայի ուղեղի մեջ։ Բայց եթե պետք է պատժել, ապա այդ պատիժը չպետք է վնասի երեխային, երեխան պետք է իմանա, թե ինչու են իրեն պատժում, պետք է ցույց տալ, որ անկախ ամենինչից իրեն սիրումեք, երեխային պետք չէ զրկել ուտելիքից, պետք չէ գոռալ, վիրավորել, խփել, նվաստացնել, այլ կերպ ասած մի պատժեք երեխային, պատժին փոխարինող այլ տարբերակներ կան։

Խրախուսանք։

Մարդուն խրախուսում են այն ժամանակ, երբ նա կատարել է մի գործողություն, որն օգուտ է եղել շրջապատում գտնվող մարդկանց, կենդանիներին և առարկաներին։ Մարդը խրախուսվում է, եթե կատարել է լրացուցիչ աշխատանք, լավ արարք իր կամքով, արարք որը կարող էր չանել, բայց արել է։ Երեխային սովորաբար խարախուսում են լավ գնահատականների, տանը աշխատելու և այլ լավ արարքների համար, բայց չէ որ երեխան պարտավոր է դրանք անել, չեմ կարծում, որ երեխային պետք է խրախուսել, որովհետև նա հավաքել է իր սենյակը, որովհետև նա պետք է մաքուր պահի իր տարածքը։ Եթե երեխայի ամեն արարքը գնահատես ու խրախուսես, երեխան սովորելու է դրան, մի օր երբ արդեն մեծ կլինի ու աշխատանքի կտեղավորվի նա միշտ կսպասի գնահատականներին, խրախուսանքին, իսկ դա սխալ է։ Այսպիսով ինչպես խրախուսել երեխային։ Երեխային պետք է խրախուսել, երբ նա օրինակ հավաքել է ամբողջ տունը, մաքրել է, որպեսզի դուք մտնեք տուն և ուրախանաք։ Երեխային չպետք է գումարով խրախուսել, պետք է այնպես խրախուսել, որ արդարացի համարվի ընտանիքի բոլոր երեխաների համար, չպետք է չափից շատ գովել երեխային, չպետք է գնահատել երեխային, այլ պետք է գնահատել արարքը։

Ստորև դրված են պատժի ու խրախուսանքի հիմնարար կանոնները, մշակված և հավաքված։ Նյութի աղբյուրը՝ amaa.am կայք

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնաս երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • — ուտելիքից զրկելով
  • — խփելով
  • — անթույլատրելի բառերով վիրավորելով
  • — անկյուն կանգնեցնելով
  • — ստորացնելով հասարակական վայրերում
  • — գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Երջանկություն

Երջանկության ընկալումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, ոմանք երջանկությունը գտնում են տարբեր տեսակի զվարճությունների մեջ, ոմանք ներդաշնակության, ոմանք բնության, իսկ ես հիշողությունների: Ես հիշողությունների մեջ եմ գտնում իմ երջանկությունը:  Լավ ու վատ հիշողություններ ունեմ շատ, ամեն հիշողության մեջ մի ամբողջ  հոգի կա,ամեն հիշողության մեջ մի մեծ զգացմունք կա, դրանք լցնում են ինձ, դրանք երջանկացնում են ինձ: Ես ինքս իմ հիշողությունների գերին եմ, ես ինքս իմ երջանկության գերին եմ: Երբ տխուր եմ կամ անտրամադիր բավական է ինձ ցույց տան իմ մանկությունից մի նկար և ես կլցվեմ երջանկության զգացումով: Ինձ երջանիկ լինելու համար նաև պետք է արտասվել, երբ ես արտասվում եմ իմ միջի ողջ բացասական էմոցիաները դուրս են պրծնում և ես երջանկանում եմ, ցավոք սրտի ես երբեք լաց չեմ եղել տխրությունից կամ ուրախությունից, ես միշտ բարկությունից եմ լաց եղել, իհարկե հետո ավելի հանգիստ եմ ինձ զգացել, բայց ոչ երջանիկ:

Ազատություն

Մարդու ազատությունը մտքերն ազատ արտահայտելու, իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու, ընտրության հնարավորությունն է։ Մարդիկ 《ազատ》են, երբ հասնում են չափահածության, երեխաները ունեն մարդիկ որոնց պատասխանատվության տակ են, այդ մարդիկ են երեխաների փոխարեն երբեմն որոշումներ կայացնում, որովհետև, եթե երեխային 《ազատություն 》շնորհես հետևանքները այնքան էլ լավ չեն լինի։

Կա նաև ազատություն, որը կապված է մարդու զգացմունքների, ուղեղի ու հոգու հետ։ Եթե մարդը ոչ ոքից կախված չէ, ազատ է զգալու բոլոր զգացողությունները, ներդաշնակ է ու խաղաղ ինքն իր մեջ, ուրեմն նա ազատ է։ Բայց ստացվում է ոչ մեկս էլ ազատ չենք, որովհետև մենք բոլորս էլ կախված ենք ինչ որ բանից, ինչ որ մեկից, մենք երբեմն զսպում ենք մեր զգացմունքները, օրինակ երբ ատում ենք, մենք ինքներս մեզ ստիպում ենք չատել, մենք լիարժեք չենք կարողանում բոլոր զգացմունքները զգալ, որոշները մենք զսպում ենք։ Մենք ոչ մեկս էլ խաղաղ չենք, մենք ոչ մեկս ազատ չենք հոգով, ուղեղով, զգացմունքներով։ Մենք բոլորս պետք է չխախտենք մեկս մյուսի իրավունքները, իսկ ազատ լինել նշանակում է խախտել մյուսի իրավունքը։

Պիկասոյի ձեռքով նկարված հոգիները

Արվեստի իմ ամենասիրելի ճյուղը նկարչությունն է, այդ ճյուղի իմ ամենասիրելի ներկայացուցիչը Պաբլո Պիկասոն է: Միշտ մտածել եմ իր ոճի մասին: Միշտ մտածել եմ, որ նա նկարում է մարդկանց իրենց հոգիներով: Պիկասոն կարողանում է տեսնել մարդկանց հոգիները և նրանց նկարում է այնպիսին ինչպիսին իրականում կան: Նա ճիշտ է ընտրում գույները, երբ պետք է դրանցով ներկել մարդու զգացմունքները: Նկարները խճճված տեսք են ունենում հիմնականում, կարծում եմ այդ խճճվածությունը կապված է մարդկանց անկեղծության հետ, որքան քիչ է խճճված նկարը այդքան շատ  են այդ նկարի հերոսները անկեղծ:

f2f7e0053d1fc22cb757c9c4080d6302--cubism-art-picasso-cubism

D9NU4yCXoAEAAEyH0027-L41152918Imagen 018

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Ի՞նչ անել, որ չդառնանք թրաֆիքինգի զոհ։

Չպետք է վստահել ոչ ոքի։

Երբեք անձնագիրը ոչ ոքին չտալ։

Խուսափել անծանոթների կողմից կասկածելի առաջարկներից։

Իրազեկված լինել։