Ճառ 《ընտանեկան պահերի》 մասին

Իմ ընտանիքը բաղկացած է հինգ անդամներից՝ Մայրիկս, Հայրիկս, Տատիկս, Քույրիկս և իհարկե ես։ Մեր տանը կան հինգ տարբեր սերունդներ, հինգ տարբեր տեսակետներ, հինգ տարբեր մարդիկ, ովքեր միասին կոչվում են ընտանիքի անդամներ։ Մենք ունենք այգի, այգում ունենք ծառեր, ծաղիկներ։ Մեր այգին նման է մեր ընտանիքին, իրարից լրիվ տարբեր ծառեր ու ծաղիկներ մի վայրում են, բոլորը միասին են, ներդաշնակ, գեղեցիկ։ Մեր այգին միավորում է մեր ընտանիքի բոլոր անդամներին և ոչ միայն մեր ընտանիքի։ Այգում հավաքվում ենք մի սեղանի շուրջ, ուտելիքներով անմահական, բարեկամներով հարզատներով, իրար օգնելով մի լավ սեղան ենք դնում ու սկսում ենք զրույցները, զվարճալի պատմությունները, կենացներն ու ճառերը։ Ինձ դուր են գալիս այդ տեսակ հավաքույթները, ես դրանք անվանում եմ 《ընտանեկան պահեր》։ Այդ հավաքույթների ժամանակ ես սովորում եմ, սովորեցնում եմ, խոսում եմ, լսում եմ, ծիծաղում եմ, ժպտում եմ, երջանիկ եմ զգում։ Մեր այգում տեղի ունեցող բոլոր այդ հավաքույթները ապացուցում են, որ երբ մարդն ու բնությունը միաձուլված են ապա, երբեք ոչինչ չի վերանում, չեն վերանում սերն ու ջերմությունը, հիշողությունները, մարդիկ…

Սա մի ճառ էր մեր այգում տեղի ունեցող 《հրաշքների》 մասին, իսկ այժմ ուզում եմ խոսել մեր շփման մասին ընտանիքի անդամների հետ, ինչպես ենք բարևում նրանց, ինչպես ենք խոսում նրանց հետ։ Ես հայտնի եմ որպես շատ էմոցիոնալ ու աշխույժ աղջիկ, ամեն անգամ հարազատներին տեսնելիս թռվռալով վազում եմ իրենց մոտ, գրկում եմ, դա իմ բարևելու ձևն է։ Երբ մի լավ բան են ինձ համար անում, կամ պարզապես տրամադրությունս շատ բարձր է լինում ասում եմ որ իրենք ամենալավն են ու որ իրենց շատ եմ սիրում։ Ամեն գիշեր քնելուց առաջ մայրիկիս կանչում եմ ասում եմ գրկի, որ լավ քնեմ, ժպտում է, գրկում, ճակատս համբուրում ու ասում բարի գիշեր։ Սրանք պարզ շփման ձևեր են, որոնք ամենօրյա երջանկություն են ստեղծում։ Եկեք սիրով խոսենք միմյանց հետ, հաճախ ասենք որ սիրում ենք, որովհետև այդ բառերն իրոք մարդու սիրտ են ջերմացնում։ Այս օրերին դուք ունեք ամենամեծ հնարավորությունը անցկացնելու ամենալավ ժամանակը ընտանիքի անդամների հետ միասին, ինչպես նաև պլանավորելու հետագա անելիքները։

Բագրատունյաց հայաստանի տնտեսությունը

Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։

Շարունակել կարդալ “Բագրատունյաց հայաստանի տնտեսությունը”

Հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անին

Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին: Այն եղել է Հայաստանի մայրաքաղաքը 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք: Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:

Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:

Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն անունն առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի` Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։

Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:

Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։

Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Քաղաքն ունեցել է 40 դուռ։

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։

Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ:

Ըստ արհեստների ձևավորվել էին ամբողջական թաղամասեր։

Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 — 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։

Մայրաքաղաք հռչակվելուց հետո վերջինս զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։

Ամենից շատ իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը 960-1001թթ.: Քաղաքը նաև հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք:

1053թ. ընկավ Բագրատունյաց թագավորությունը։ Թշնամիների հարձակումները, առևտրական ճանապարհների փոփոխությունը, հաճախակի երկրաշարժերը Անիի կործանման պատճառ դարձան։ Առավել մեծ հարված էին 1319 թվականի երկրաշարժը և Լենկթեմուրի արշավանքները, որոնք կործանարար եղան Անիի համար։

Անին սկսեց աստիճանաբար ամայանալ: 17-րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։

Քաղաքի ավերակները ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ, Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք:

Բագրատունյաց թագավորության հաստատումը

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար:

Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:

Շարունակել կարդալ “Բագրատունյաց թագավորության հաստատումը”

Բագրատունյաց թագավորության թուլացումը

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում:

Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:
Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:

Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Պայմանագրի կետերը

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Այցելություն հնագիտությաան թանգարան

Մենք երեք օր հանդիպում ենք ունեցել հնագետների հետ, խոսելենք հնագիտությունից, մարդաբանությունից և վերականգնումից, այսինքն մենք արդեն տեսական մասն անցել ենք և ժամանակն էր գործնականի։ Մենք այցելեցինք հնագիտության թանգարան, որտեղ մենք տեսանք մեր լսածը, մենք տեսանք ոսկորներ, մենք տեսանք թե ինչպես են աշխատում վերականգնողները, տեսանք ֆոնդապահոցը, տեսնելու հետ մեկտեղ նաև հսկայական ինֆորմացիա հավաքեցինք, շատ հետաքրքիր այցելություն էր։ Ես անհամբեր սպասում եմ ամռանը, որպեսզի մասնակցենք նաև պեղումներին։

Հնագիտական իրերի վերականգնում

Այսօր հանդիպեցինք հնագիտական իրեր վերականգնողների հետ, ովքեր պատմեցին պեղումների ժամանակ գտնված իրերի վերականգնման գործընթացի մասին։ Պատմեցին, որ սկզբից պետք է լվանալ իրը, եթե ամբողջովին չի մաքրվել, ապա որոշ ժամանակ թողնել շատ թունավոր նյութի՝ մրջնաթթվի մեջ։ Մաքրելուց հետո, օրինակ՝ խեցեղենի դեպքում կտորները պետք է միացնեն իրար, որն ի դեպ շատ դժվար է, այն իրար են միացնում հատուկ, դառնալի սոսնձով, դառնալի սոսնձի դեպքում հնարավոր է լինում կտորները պոկել իրարից կպցնելուց հետո։ Վերականգնողը իրավունք ունի հնագիտական իրը իր մոտ պահել 5 տարի, 5 տարի հետո իրը պետք է վերականգնված լինի և վերականգնողն է որոշում թե որտեղ այն հանձնի։ Սովորաբար հնագիտական իրերը հանձնում են պատմսւթյան թանգարանի ֆոնդապահոցներ կամ Մեծամորի։ Միայն այդ երկու թանգարաններում կան լավ պայմաններ հնագիտական իրերի համար։

Ոսկորներն են խոսում

Այսօր մեզ հյուր էր եկել մարդաբան, հնագետ Հասմիկ Սիմոնյանը, ով մեզ պատմեց, թե ինչպես են խոսում ոսկորները և ինչպես կարելի է հասկանալ ոսկորներին։ Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, բավականին նոր ու հետաքրքիր բաներ սովորեցի մարդու ոսկորների մասին։ Սովորեցի թե ինչպես են որոշում մարդու սեռը տարիքը և հիվանդությունները ըստ ոսկորների։ Օրինակ՝ սեռը որոշում են ըստ թաղված դիրքի, եթե պարկած է աջ կողմով ՝ ուրեմն տղամարդ է, իսկ եթե ձախ կողմով՝ ուրեմն կին է։ Տարիքը որոշում են ըստ գանգի վրայի կարերի, եթե գանգի վրայի կարերը լրիվ փակված են ուրեմն այդ մարդը խոր ծերության ժամանակ է մահացել, իմացանք, որ նախնադարում մարդկանց թաղում էին կծկված՝ հավատալով, որ մարդը ինչպես կյանք է մտել այդպես էլ պետք է հեռանա կյանքից։ Նախնադարում տղամարդկանց հետ թաղում էին իրենց ձիերին,ստրուկներին,զենքերը։Իսկ կանանց հետ զարդեր,կավե ամաններ։Նույնիսկ պեղումների արդյունքում Հասմիկ Սիմոնյանը գտել էր երկվորյակնորի կմախքներ նաև գտել էին ընտանեկան թաղում։ Ընկեր Հասմիկը մեզ պատմեց նաև ոսկորների վերականգնման պրոցեսի մասին։ Տեղեկացանք որ Հայաստանում կա ընդհամենը երեք մարդաբան։

Գիտություն հնի մասին

Հնագիտությունը գիտություն է հնի մասին։ Հնագետները այն մասնագետներն են, ովքեր պեղումների միջոցով գտնում են շատ հին դարերում եղած առարկաներ՝ ինչու չէ նաև մարդկանց ոսկորներ և դրանց հիման վրա կազմում են պատմություն։ Սկզբում պեղում են տվյալ տարածքը, շատ զգուշությամբ՝ որպեսզի չվնասվեն հողի տակ գտնվող 《պատմությունները》 (պեղումների ժամանակ աշխատում են հատուկ մասնագետներ, հատուկ սարքերով և համազգեստներով)։ Հետո վերականգնում են գտնված իրերը կամ ոսկորները և վերականգնում են դրանք։ Օգտվելով պատմության աղբյուրներից, հնագետները փորձում են այդ իրերի պատմությունը գտնել։ Այս ամենը ես սովորել եմ այսօրվա հանդիպումից հնագետ Արտավազդ Զաքյանի հետ։ Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, մեզ հետաքրքրող շատ հարցեր տվեցինք։ Պարզեցինք նաև, որ Հայաստանում շատ քիչ են հնագետները, այդ մասնագիտությունն այնքան էլ պահանջված չէ, չնայած առաջացրած հետաքրքրությանը։