Մարտի 2-7 Մայրենի (գործնական քերականություն)

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Հոգնակի
Դարերի
Ժայռեր
Շանթերից
Հողմերից
Անդունդներ
Գագաթներ
Լանջերին

Եզակի
Սարին
Ձյուն
Կատարին
Արևից
Վշտի
Ցավի
Գարուն
Աղբյուր
Առուն
Բուրմունքը
Թևին
Զեփյուռն
Կակաչ
Հովից
Ծաղիկ
Ժայռին
Քարին
Նախադասություններ եզակի.
Փչում է մեղմ զեփյուռը:
Ծաղկի բուրմունքը ողողել էր պարտեզը:
Դռները բացեք գարուն է գալիս:
Նախադասություններ հոգնակի.
Հայ ժողովուրդը ունի դարերի պատմություն:
Այդ բարձր ժայռերից թափվում էր սառնորակ ջուրը:
Սարերի գագաթները վեր էին խոյանում այդ տարածաշրջանում:
3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր

7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Գործնական աշխատանք

1. Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։
Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի
թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու
քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք
չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի
ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Բարդ-Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի
թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:

Բարդ-Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու
քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր:

Բարդ-Հավաստիանալու համար, որ իրոք
չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:

Պարզ-Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց:
Պարզ-Այնժամ նա զգույշ հետ դարձավ։



Հայոց լեզու, հոկտեմբերի 14_19

Գործնական աշխատանք

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերձ քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:

— Մի՛ պարծենա այդպես,- բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա, թե մեզնից ով ավելի երկար կապրի:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա, թե մեզնից ով ավելի երկար կապրի:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Արծիվը շատ գոռոզ էր, կարծում էր հավասար չէ ոչ ոքին, իրեն բոլորից վեր էր դասում, չէր հարգում կաղնուն և ընդհարապես ինչ որ մեկին։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Մագիլ-ճանկ, ճիրան

Սավառնել-ճախրել, թռչել

Լերկ-մերկ, տկլոր

Բարդությունների տեսակները

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան
նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։
Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ
ոք, մեծ-մեծ և այլն։ Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և
կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև
գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝
դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի
կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,
շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների
բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են
դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ,
մանր-մունր բեկորներ և այլն։

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

Կան բառեր, որոնք կազմվում են բառակապակցությամբ արտահայտված
տարբեր տերմինների, անվանումների բաղադրիչների սկզբնատառերով կամ
դրանցից վերցված հատվածներով։ Որոշ դեպքերում էլ բաղադրիչ բառերից մեկը
(սովորաբար վերջինը) կարող է չկրճատվել։ Օրինակ՝ ուսմասվար բառը կազմված է
ուսումնական մասի վարիչ կապակցության բառերի սկզբնամասերից։ Այսպիսի
բառերն ընդունված է կոչել հապավումներ կամ հապավական բարդություններ։
Հապավումներ կազմելու համար կարող են վերցվել կապակցության բառերի տարբեր մասեր, և դրա հիման վրա էլ կատարվում է հապավումների դասակարգումը։
Հապավումները լինում են տառային, բառամասային (կամ վանկային) և խառը։
Տառային են այն հապավումները, որոնք կազմվում են կապակցության բառերի սկզբնատառերով, օրինակ՝ ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ՈՒԳԸ
(ուսանողական գիտական ընկերություն), ԱԺ (Ազգային ժողով) և այլն։ Տառային
հապավումների բոլոր տառերը հիմնականում գրվում են մեծատառերով և
միասին։ Փոքրատառերով են գրվում միայն ինքնուրույն բառերի վերածված մի քանի հապավումներ, օրինակ՝ բուհ (բարձրագույն ուսումնական հաստատություն), հէկ (հիդրոէլեկտրակայան), ջէկ (ջերմաէլեկտրակայան), աէկ (ատոմային
էլեկտրակայան), զագս (ռուսերեն՝ загс – запись актов гражданского состояния),
նէպ (ռուսերեն՝ новая экономическая политика) և այլն։
Բառամասային կամ վանկային են այն հապավումները, որոնք կազմվում են
կապակցության բառերի մասերով, վանկերով, նրանցից վերցված միավանկ
արմատներով, օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), դասղեկ (դասարանի ղեկավար), ժողտնտխորհ (ժողովրդական տնտեսության խորհուրդ)։
Խառն են այն հապավումները, որոնց կազմում կարող են լինել կապակցության բառերի սկզբնատառեր, վանկեր, ինչպես նաև ամբողջական արմատներ
ու բառեր, օրինակ՝ անտառտնտեսություն (անտառային տնտեսություն), զինբժիշկ
(զինվորական բժիշկ), շինհրապարակ (շինարարական հրապարակ) Քանաքեռհէկ։
Հապավման միջոցով կազմվում են միայն գոյականներ, սակայն դրանցից
կարող են կազմվել նաև այլ խոսքի մասերի պատկանող բառեր, օրինակ՝ բուհ –
բուհական։

Հայոց լեզու Բառակազմություն

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ

բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով
ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող
անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը
արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ
արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում եննախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։

Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք

Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

Նախածանց ունեցող բառեր

Ահայտ,անմտություն,հակաթույն,տգեղ,անհոգաբար, անհավատալի, չկամ, ենթավարպետ, հարակից, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ։

Վերջածանց ունեցող բառեր

Խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք։

Թե՝ վերջածանց, թե՝ նախածանց ունեցող բառեր

վերահաշվում, արտապատկեր, գերադաս, ներգրավում։

Հայոց լեզու, Սեպտեմբերի 16-21

Բաղաձայնների ուղղագրությունն 

Գործնական աշխատանք

1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օկսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երթիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ , խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվացք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

 

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ  , շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Երկհնչյունների ուղղագրությունը

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  • 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
    Հյուսն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք_2 ձայն.,3բաղաձայն, բարձունք_2ձայնավոր,5 բաղաձայն, խճանկար_2ձայնավոր,5 բաղաձայն, անդունդ_2 ձայնավոր, 4 բաղաձայն, հրաժեշտ_2 ձայնավոր, 5 բաղաձայն, պայթյուն_2 ձայնավոր, 5 բաղաձայն, դաստիարակ _4 ձայնավոր, 5 բաղաձայն։,
    մանրէ_2 ձայնավոր,3բաղաձայն, սրբատաշ_3ձայնավոր, 5բաղաձայն, հյուլե_2 ձայնավոր, 4 բաղաձայն, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
    դազգահ:
  • 5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքիաթ, ակացիա, բամյա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
    էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին,
    մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
    օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,
    Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգյոն, հետյոտն, արդյոք, մարմարիոն,
    թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսյոնատ, Սրապյոն,
    տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
    գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
    միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Վանկը հայերենում, գործնական աշխատանք

Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Հավաքից հավաք

Ուսումնական առաջին շրջան

Ուսումնական սեպտեմբեր

Ուսումնական հոկտեմբեր 

Ուսումնական նոյեմբեր

Ուսումնական դեկտեմբեր

Ուսումնական երկրորդ շրջան

Ուսումնական փետրվար

Ուսումնական մարտ

Ուսումնական ապրիլ

Ուսումնական մայիս

 

Ճամփորդություն

Մի օրվա պատմություն

Վերլուծություններ

«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Ազնավուրի մահը

Ջորջ Գորդոն Բայրոնն ու Մխիթար Սեբաստացին

«Չեմ կարողացել, չեմ կարողանում,չեմ կարողանա»

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Հայ ուսուցչի դատը

Դավաճանության, ներելու և թշնամու մասին

Չարենցի բանաստեղծությունների վերլուծություններ

Սիրո խոստովանություն…

Իոսեբ Նոնեշվիլի «Օջախ, դրոշ, ճշմարտություն»

Հովհանես Թումանյան 《Ահմադը》

Ավ. Իսահակյան«Ահմեդի ուղտը»

Լեոնիդ Ենգիբարյան «Սովորականն ամենակարևորն է»

Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»

Ստեղծագործական աշխատանքներ

«Այդ սառնարյունը»

Աղմուկը

Ապրիլի 22-26

Դինո Բուցատի «Խեղճ երեխա»

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ցո՛ւյց տվեք երկու կին կերպարների հակադրությունը: Ո՞րն  է այդ հակադրության անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Ադոլֆի մայրը` տիկին Հիտլերը հոգատար չէր, նրա համար միևնույն էր իր երեխայի հոգեվիճակը, որն ավելի էր բարդացնում իրարարքներով: Տիկին Հիտլերի կողքին կանգնած կինը մի քիչ քնքուշ էր,նա մի փոքր խղճում էր երեխային: Կարծում եմ այդ հակադրության անհրաժեշտությունը չկար, քանի որ հակադրությունը շատ չնչին էր, միևնույն է երեխան երկու կնոջհամարէլ փորձանքէին:

բ) Բացատրե՛ք վերջին արտահայտության՝ «Ցտեսությունտիկին Հիտլեր»  և վերնագրի՝ «Խեղճ երեխա»,  գաղափարական կապը:

Այդ խեղճ երեխան Ադոլֆ Հիտլերն էր, դա պարզ դարձավ «Ցտեսությունտիկին Հիտլեր»  նախադասությունից: Ինչպես գիտենք, Ադոլֆ Հիտլերը շատ դաժան մարդ է եղել, ասում են նա հոգեկան շեղումներէ ունեցել,դժվարմանկություն է ունեցել: Կարծում եմ Հիտլերի դաժանությունը մանկությունից է գալիս, երբ նա ունի պաշտպանության ու աջակցության կարիք, բայց նրան անգամ սեփական մայրն է  տանջում : Չեմ հասկանում թե ինչ կապ կա նախադասության ու վերնագրի միջև, բայց այն,որ խեղճերեխան Ադոլֆ Հիտլերն էր,դա ակնհայտ է:

 

Գործնական քերականություն Ապրիլի 15-19

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

3։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

4.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ: