Էներգետիկ ռեսուրսներ։ նախագիծ

《Էներգետիկ ռեսուրսներ》նախագիծ

Առաջադրանք 1. Հիմնավորել այլընտրանքային ռեսուրսների անհրաժեշտությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով, մենք հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող ենք փոխարինել էներգիայի աղբյուրներին և որոնք էլ իրենց հերթին ձևավորում են այլընտրանքային էներգետիկան: Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկանց փնտրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները։

Շարունակել կարդալ “Էներգետիկ ռեսուրսներ։ նախագիծ”

Քամու,գեոթերմալ էներգիա,կենսագազ

Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անհամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր):

Շարունակել կարդալ “Քամու,գեոթերմալ էներգիա,կենսագազ”

Մակնթացային էներգիա

Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք, լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնի ձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուրս է գալիս:

Շարունակել կարդալ “Մակնթացային էներգիա”

Շրջակա միջավայրի աղտոտման պատճառները

Այսօր, այս դարում, երբ մարդիկ մեծ զարգացում են ապրում, այնուամենայնիվ շարունակվում են մահացու հիվանդությունների տարածումը, ծառահատումները, բնական ռեսուրսների անխնա օգտագործումը։ Կարծում եմ այս ամենը հենց զարգացման հետևանքն է։ Շրջակա միջավայրի աղտոտման պատճառները շատ են։ Կան շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:

Շարունակել կարդալ “Շրջակա միջավայրի աղտոտման պատճառները”

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտագործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ:

Շարունակել կարդալ “Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա”

Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Շարունակել կարդալ “Մթնոլորտի աղտոտման աղբյուրները”

Ուսումնական առաջին շրջան (Էկոլոգիա)

Դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին դիտել ենք ֆիլմեր, քննարկել ենք, աշխատանքներ ենք արել և տեղադրել ենք բլոգում, իրականցրել ենք 《Հայաստանի կոտրվող ողնաշարը》նախագիծը։

Կղզի մուտֆիլմի դիտում, վերլուծություն

Տուն ֆիլմի դիտում, վերլուծություն

Հայաստանի կոտրվող ողնաշարը ֆիլմի դիտում, վերլուծություն

Նախագիծ《Հայաստանի կատրվող ողնաշարը》

«Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում

Առաջադրանքներ

Բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր: Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա: Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում:Հայաստանի ամենամեծ պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզում: Խոսքն Արծվանիկի պոչամբարի մասին է, որը համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: Արծվանիկի մեջ կուտակվում են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները:

Home ֆիլմի վերլուծություն

Home

Ֆիմը ներկայացնում էր երկրի ծնունդը և կյանքը առ այսօր։ Մեր մոլորակը շատ է զարգացել, մենք բոլորս զարգացել ենք ու զարգանում ենք, բայց այդ զարգացման հետևանքով առաջանում են բազմաթիվ բնապահպանական խնդիրներ։ Հայտնաբերվեցին ածուխը, նավթը, ոսկին, ադամանդը և այլ ռեսուրսներ, որոնք պետք են էներգիա ստնալու համար։ Դրանք հանելու համար ոչնչացնում են բազմաթիվ տարածքներ, բերում են իրենց հիմար մեքենաները ու սոված գայլի պես խժռում են ամենը։Մի երկրում ջուրն ահավոր շատ է, մյուս երկրում երանի են տալիս մի կաթիլ ջրին, մի երկրում նավթն է շատ, մյուս երկրում գազը, մի երկիրը սովից մահանում է , մյուս երկրում տան սառնարաններն ամեն օր լցվում են։ Մարդկությունը հասել է քսանմեկերորդ դար, տեխնոլոգիաների դար, որտեղ փողն ավելի կարևոր է արժանպատվությունից։ Չեմ կարծում, որ սա այն կետն է, որին պիտի հասներ մարդկությունը։ Բնությունը մարդուն տվել է կյանք, բնությունից է կախված մարդու կյանքը, մարդն իր կյանքով պետք է օգուտ տա հասարակությանը, բնությանը, ինքն իրեն, թվում է թե մարդու գորոծողությունները ի շահ իրեն են, բայց հակառակն է։ Վնասելով բնությանը ոչ ոք չի կարող լավ կյանքով ապրել։

《Կղզի》մուլտֆիլմի վերլուծություն

Այս մուլտֆիլմում ներկայացված էին բնապահպանական խնդիրները, անտարբերություն բնության և մարդու նկատմամբ, շրջակա միջավայրի աղտոտում, անսահման քանակի տեխնոլոգիաների արտադրում, որը շրջակա միջավայրի աղտոտման պատճառն է ևս, սխալ քաղաքականություն, մարդկային ագահություն: Մի մարդ առանց սննդի, ջրի և հագուստի հայտնվել է մի փոքրիկ կղզում, որտեղ ընդհամենը մի ծառ կա: Կղզու կողքով բազմաթիվ նավեր են անցնում և բոլորը անտարբեր են այդ մարդու նկատմամբ, լրագրողներ են գալիս, այդ մարդուց հարցազրույց են վերցնում ու գնում, մի սուպերմարկետ է գալիս, իր ապրանքներն է առաջարկում ու գնում, գիտնականներն են գալիս ուսումնասիրում ու գնում, փայտահայտները գալիս ու կտրում են միակ ծառը, որ այդտեղ կար, հետո գալիս են, կղզին փորում են ու ամբողջ նավթը հանում, այդքան շատ մարդիկ եկան, իրենց շահի համար ամեն ինչ արեցին և մոռացան ամենակարևորի մասին, կենդանի լինելու մասին,  որովհետև այն գործողությունները, որոնք ոչնչացնում են բնությունը անում է մարդը, հետևաբար ամենակարևորը մարդ լինելը չէ, այլ կենդանի: Մարդ արարածը պիտի իր մեջ կենդանական ինչ որ բան ունենա, որ գոնե հասկանա, որ իր կյանքը բնությունից է կախված: Ընդհարապես մարդը զարմանալի կամ խելացի չի դառնում, երբ տարբերվում է կենդանուց, մարդ զարմանալի և խելացի կհարմարվի, երբ իրեն աշխարհի ու բնության տերը չհամարի ու իրեն բնությանը հավասար զգա, իր մեջ կենդանու մի մասնիկ լինի: Քանի որ մարդկանց մեջ որոշ գաղափարներ սերմանելը դժվար է, մինչ դրան հասնելը, եթե ուզում ենք, որ բնությունը պահպանվի, պետք է նոր օրենքներ ընդունվեն բնապահպանության վերաբերյալ, աղբը ոչ թե տանել ու նետել մի անհայտ վայրում, այլ վերամշակել,  պոլիէթիլենային տոպրակները փոխարինել թղթե տոպրակներով, կրճատել ծառահատումը և այլն, բազմաթիվ լուծումներ կան խնդիրներին, և եթե բոլորս համախմբվենք հաստատ բոլոր լուծումները կգտնենք և կկանխենք երկիր մոլորակի ոչնչացումը: