Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

«Երկնքի դարպասների մոտ»

Ի՞նչ է մեղքը
Պատմության մեջ հավաքված էին «մեղք» «ապաշխարում» «սուրբ» «ներում» գաղափարները : «Մեղք»-ը այս պատմության հիմնական հատվածն էր.
«Իմ կարծիքով մեղքը գործողությունն է, որը վնասում է մեր շրջապատին, այն գործողությունն է, որը խախտում է բարոյական արժեհամակարգի կանոնները: Մեղքերը նաև ինքներս մեզ վնասող գործողություններն են: Մարդիկ ներվում են այն ժամանակ, երբ ընդունում են և զղջում են գործած մեղքի համար: Ներողները այդ մարդու շրջապատն են, Աստված և հենց ինքը: Մարդը ապաշխարում է այն պահից սկսած, երբ գիտակցում է , որ իր արածը մեղք էր, միայն ապաշխարելուց հետո մարդը կգտնի իր խղճի հանգստությունը»:

Հիասթափեցնող տողեր․
Պատմվածքում հատված կար, որը հիասթափեցնող էր.«Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել»:

Պետրոս առաքյալը հույս ուներ, որ երկրում մարդիկ կապրեին մաքուր ու արդար, քանի որ դա էին տարածում մարդկանց մեջ, և բոլորն ընդունում էին այդ խոսքը, բայց  մարդիկ առաքյալի հույսերը չարդարացրին, և դա ինձ համար հիասթափեցնող է, որովհետև մենք բոլորս համարում ենք մեզ քրիստոնյա, բայց չենք ապրում  այն գաղափարով, որը քրիստոնեությունն է տարածում, մենք մեղքեր ենք գործում և չենք ազատվում դրանցից, չնայած կարող ենք: Մենք Աստծո և ինքներս մեր հույսերը չենք արդարացնում և, իմ կարծիքով, դա ամենահիասթափեցնող բանն է, որ երբևէ լսել եմ:

«Շեֆի» հանձնարարականով
Հարց ծագեց ինձ մոտ, որն ուզում էի ուղղել Խորխե Բուկային` այս պատմվածքի «արարչին»: Ո՞վ է «Շեֆը»: Ժամանակակից իրականության մեջ արդեն շատ ենք շփոթում «շեֆ» և «առաջնորդ» բառերը, մոռանում ենք այդ բառերի տարբերության մասին: «Շեֆն» ասում է «ես», իսկ «առաջնորդը»՝ «մենք», «շեֆը» պարտադրում է, իսկ «առաջնորդը» մի վայրում է հավաքում բոլորի ցանկություններն ու գաղափարները: Խորխե Բուկային ուզում եմ հարցնել. «Ո՞վ է Շեֆը», արդյոք նա նկատի ուներ Աստծուն կամ առաքյալներից մեկի՞ն, եթե, այո՛, ապա ես հիասթափված եմ, որովհետև նրանցից ոչ ոք «շեֆ» չէ, այլ առաջնորդ:

Պատմվածքի սուրբը
Նա սո՞ւրբ էր, իսկ սրբերին արարքներո՞վ են դատում, թե՞ մտքերով: Կարծում եմ՝ պետք է մտքերով դատել, որովհետև շատ մարդիկ այդքան համարձակ չեն, որ գործեն, բայց շատ համարձակ են մտածելու համար, և հանցագործ մտքեր ունեցողը սուրբ չի կարող համարվել: Մարդկանց անհամարձակության պատճառը Աստծո հանդեպ վախն է, և կարծում եմ, որ Աստծուց վախենալով մեղք չգործելը, բայց մտածելը դրա մասին սխալ է և մեղք, որովհետև Աստված մեզ սեր է տալիս, հնարավորություններ և ուժ և  պատճառ չկա վախենալու, ընդհակառակը, պետք է սիրել և հետևել կրոնի տարածած գաղափարներին:

Ես հասկացա…
Հասկացա, որ մեղքերն աններելի չեն,և ավելի լավ է գործել, հետո զղջալ և շարունակել ավելի մաքուր, բայց ավելի փորձված կյանքը, քան ամբողջ կյանքում լինել անհամարձակ և հանցագործ մտքերով: Հասկացա, որ պետք է Աստծուն սիրել, և քանի որ սիրում ենք ` չհիասթափեցնել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s