Անդրե Մորուա 《Մանուշակներ ամեն չորեքշաբթի》

《Մանուշակներ ամեն չորեքշաբթի》

Պատմվածքի գլխավոր հերոսուհին Ջեննին էր։ Ջեննին արտիստ էր, ով շատ լուրջ էր վերաբերվում իր մասնագիտությանը, նա զգացմունքներ ու հոգի էր դնում իր դերի մեջ։ Եթե պետք էր թույնից մահանալ, նա ուսումնասիրում էր, թե ինչպես է թույնն ազդում մարդու վրա, իսկ ինչ վերաբերվում է զգացմունքներ արտահայտելուն՝ նա ինքն իրեն էր ուսումնասիրում։ Նա սիրում էր ինքն իրեն ու գնահատում էր։ Նա ուներ մի եկրպագու, ով ուսանող էր ու ով ամեն չորեքշաբթի մանուշակներ էր բերում Ջեննիին, անձամբ չէր փոխանցում, թույլ չէին տալիս։ Ջեննիին դուր էր գալիս մանուշակները, տղայի հավատարմությունը։ Ցանկանում էր ներս թողնել, բայց ամեն անգամ մտածում էր, որ չարժե, իսկ հետո, երբ նա վերջապես, որոշեց անձամբ բարևել տղային՝ տղան այդ օրը չեկավ, Ջեննին գնաց ուրիշ երկիր և վերջում իմացավ, որ տղան մահացել է, երդում տվեց, որ մինչև կյանքի վերջ, ամեն չորեքշաբթի մանուշակներ կտանի տղայի գերազմանին։ Այս պատմվածքը սենտիմենտալ հեքիաթ էր։ Պատմվածքը ուրիշ բառով կարելի է անվանել զգացմունքային հեքիաթ։
Պատմվածքը իր մեջ շատ զգացմունքներ է պարունակում, նաև դեպքեր, որոնք կարծես միայն հեքիաթում են կատարվում։ Այն իրականության և հեքիաթի խառնուրդն է և գաղափարի ներդրումն է զգացմունքների մեջ։ Պատմվածքը շատ կարևոր գաղափարներ է արտահայտում զգացմունքների միջոցով և այն ավելի հասանելի է քան բառերը։ Պատմվածքը ունի երկու գաղափար, իմ կարծիքով։ Առաջինը՝ եթե ուզում ես մի բան անել հիմա ուրեմն արա, հետո ուշ կլինի։ Ջեննին ուզում էր ներս թողնել տղային, բայց չարեց, անընդհատ հետոյին թողեց, մտածելով, որ տղան միշտ էլ կգա, բայց ուշացավ։ Կարծում եմ հեղինակը ցանկանում էր ասել, որ պետք չէ միշտ վստահ լինել որ ամեն ինչ իր տեղում կլինի, ու կյանքում շատ անսպասելի բաներ են տեղի ունենում։ Երկրորդը՝ հավատարիմ եղեք ձեր երդումներին։ Ջեննին երդվեց որ մինչ կյանքի վերջը մանուշակներ կտանի և կատարեց երդումը։ Դա հավատարմության նշան է։ Հավատարմությունը վերաբերմունքը, որ ցուցաբերում ես այն մարդկանց ում սիրում ես ու ովքեր քեզ են սիրում։ Այս պատմվածքը շատ զգացմունքներ տվեց ինձ, անգամ արտասվեցի։ Սա չափաձանց սենտիմենտալ պատմություն էր մեր օրերի համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s