《Վերջին ուսուցիչը》

Ֆիլմի ու գրքի տարբերությունները

《Վերջին ուսուցիչը》վիպակ է, որի հեղինակը Վարդգես Պետրոսյանն է, այն նաև ֆիլմ է, որը նկարահանվել է Հանրային հեռուսաընկերության կողմից։ Ֆիլմն ու գիրքն իրարից բավականին տարբերվում են՝ կերպարներով, դերերով, դեպքերով, բայց երկուսն էլ ունեն նույն բառերը, տողերը, որոնք նպատակ ունեն մխրճվելու մարդկանց սրտեր։ Ֆիլմերն ու գրքերը տարբերվում են միայն հենց նրա համար, որ ֆիլմերը չեն կարդում և գրքերն ել չեն նայում։ Ֆիլմերը նայում են, դրա համար ֆիլմում կան հստակ կերպարներ ու բառեր, որոնք իրենց տերերն ունեն, իսկ գրքում միայն բառերն են, կերպարներն ել միայն անուն ունեն ու կարճ բնութագիր(բնավորությունը մենք պետք է շնորհենք)։ Կոնկրետ տարբերություններ որոնք նկատել եմ, դրանք Մամյանի ծխելն է գրքում և չծխելն է ֆիլմում, Մամյանի մոր ողջ չլինելն է գրքում և լինելն է ֆիլմում, Սոնա Միքայելյանի սուտ դուրս չգալու ցանկությունն է ֆիլմում, իսկ գրքում ամեն անգամ ինքն իրեն ժխտելն է և այլ տարբերություններ։

Վահան Մամյան՝ վերջին ուսուցիչը

Մամյանն ասում է՝ վերջին ուսուցիչ չի լինում…

Մամյանը հանգիստ բնավորություն ունի, բարեկիրթ է ու սրտաբաց։ Մամյանը չի կարողանում դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, ինչ մտածում է այն էլ ասում է մարդկանց երեսին։ Ունի սովորեցնելու իր մեթոդները։ Գրականությունը առարկա չի համարում, ասում է, որ մարդիկ պետք է զգան գրականությունը։ Մամյանը լավ ուսուցիչ է, նա չի սովորեցնում գրականությունը, այլ ցանում է երեխաների հոգիների մեջ՝ իր պատմություններով ու հեքիաթներով, նա ընկերանում է աշակերտների հետ ու նրանց հետ նրանց լեզվով է խոսում։ Նա ասում է. 《Մենք ենք պարտավոր հասկանալ նրանց, թեկուզ միայն նրա համար, որ մենք նրանց տաիրքում եղել ենք, իսկ նրանք մեր տարիքում՝ ոչ։》։ Մամյանը շատ այսպիսի խոսքեր ունի, որ մտել են ուղեղս ու դուրս չեն գալիս, ու այդ խոսքերը շատ բան են բացատրում ու փոխում։ Նա իր աշակերտների կողմից անուն էր ստացել՝ 《վերջին ուսուցիչ》, նա ասաց, որ վերջին ուսուցիչ չի լինում, ամբողջ կյանքում մեզ մարդիկ են հանդիպում, ովքեր մեզ սովորեցնում են, իրենց կյանքի փորձն են տալիս, մեզ ուսուցիչ են դառնում։ Մամյանը փափկասիրտ է, իր աշակերտներինել է փափկասիրտ դարձրել։ Կոլեգաներից մեկը բողոքեց Մամյանին՝ասելով, որ երեխաներն այդպես փափուկ սրտերով չեն կարող մտնել դաժան աշխարհ, ի պատասխան Մամյանն ասաց, որ աշխարհում ինչքան շատ բարի մարդիկ լինեն այդքան լավ և բարի մարդկանց էլ մենք ենք ստեղծում։

Մամյանն ու մայրը

Շատ սիրեցի Մամյանի մոր կերպարը ֆիլմում (գրքում մայրը արդեն մահացած էր), նա շատ բարի էր, հոգատար։ Ֆիլմում ես նկատեցի Մամյանի ու իր մոր ջերմ հարաբերությունները։ Մայրը վայելում է որդու մասնագիտությունը, հետը նստում ու շարադրություններն է կարդում, շատ նրբանկատ է, անգամ որոշ բաներ է նկատում, որոնք կապ ունեն աշակերտների հոգեվիճակի հետ։ Մայրը որդուն ճանապարհելուց ասում է բարի ճանապարհ, բարի գործեր։ Մայրը հիշում է որդու հին ընկերներին, հիշում է ու սիրում։

Մարին՝ սիրուն չհավատացող աղջիկը

Մարին վիպակի գլխավոր ու ուշադրության կենտրոնում հայտնվող կերպարներից էր։ Շատերի համար նա իր կյանքի համար ճիշտ ճանապարհ չէր ընտրել, բայց այդ շատերը երբեք չէին լսել Մարիի սիրտն ու չէին հասկացել նրա իրական պատճառները։ Մարին չի հավատում սիրուն, ասում է սեր չկա, ամուսնանալու եմ հաշվով, որ հետո հանկարծ ոչ թե սերս, այլ հաշիվներս սխալ դուրս գան։ Մարին չի հավատում սիրուն, բայց ինքը սիրում է։ Նա վրեժ է լուծում իր մոր համար բոլորից, չարացած է հոր վրա, ով խոստումները չի պահել և պարզապես բառեր է թողել դեղնած թղթերի վրա։

Սոնա Միքայելյանը՝ուսուցչուհին, ումից սկսվեց ամեն ինչ։

Սոնա Միքայելյանը այն ուսուցչուհին էր, ով ականատես եղավ դպրոցում անցկացվող զվարճանքին, որին հետևեցին մի շարք խնդիրներ։ Սոնան սառնասիրտ էր, ուներ մանկավարժական ստանդարտ պատկերացումներ, որոնք փոխվեցին Մամյանի հայտնվելուն պես։ Ինչ Մամյանը հայտնվեց, նա փոխվեց, սկսեց հասկանալ, որ դպրոցն իր կյանքն է դարձել, երբեմն իր մտքում վիճում է Մամյանի հետ։ Սոնան էլ ուներ իր պատճառները և բնավորությունը։ Սոնան չէր սիրում ինքն իրեն հակասել, ուներ նախապես կարգավորված ապրելակերպ, ռեժիմ, կյանք…

Մամյանը նրան սովորեցրեց զգալ, սիրել, հոգ տանել…

Վանունին՝տնօրենը…

Վանունին դպրոցի տնօրենն է, ամեն անգամ տագնապի մեջ է ընկնում, երբ հանկարծ մի խնդիր է ծագում, այն էլ լուրջ։ Տագնապից ու հուզմունքից նիհարվում ու պստիկ մարդ է դառնում։ Շատ է սիրում իր աշակերտներին, նեղվում է, երբ լսում է ինչ որ խնդիր կա նրանց հետ։ Վանունին նույնպես փոխվեց, երբ Մամյանը եկավ, նա նույնպես որոշ բաներ բացահայտեց ինքն իր մեջ։ Նա վերջապես հասկացավ, որ վաստակավորի կոչումից առավել նա ունի իր դպրոցն ու ընտանիքը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s