《Ֆիզիկական ներկայություն》-ը հեռավար ուսուցման հարթակում

Դպիր ամսագրում ընտրեցի «Ֆիզիկական ներկայություն»-ը հեռավար ուսուցման հարթակում հոդվածը։ Առաջին հերթին ինձ շատ դուր եկավ, որ վերնագրում նշված է 《ֆիզիկական ներկայություն》 արտահայտությունը չակերտների մեջ, այսինքն կարևոր չէ, որ ֆիզիկապես ներկա չես, կարևոր է, որ աշխատանք ես անում ու այդ աշխատնքդ հայտնվում է օնլայն հարթակում։ Հոդվածում գրված էր այն ամենը ինչը անում ենք այս օրերին։ Ինձ դուր եկավ ինքնամեկուսացման ու առցանց ուսուցման այն բոլոր դրական կողմերը, որոնք հոդվածում գրված էին՝ ծնող-երեխա-ուսուցիչ հարաբերությունների ամրապնդում, երեխայի տեխնիկական հմտությունների զարգացում և այլն։ Հոդվածում մի ամբողջ աշխատանքների արդյունքներ էին տեղադրված, որոնք ապացուցում են, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գոյություն չունեն դժվար կամ անհույս իրավիճակներ, կրթահամալիրում յուրաքանչյուր իրավիճակ օգտագործվում է միայն զարգացման համար։ Հոդվածում նաև ծնողների կարծիքներն էր գրառված, որոնք շատ դրական էին, հասկացա, որ ծնողները նույնպես զարգանում են իրենց երեխաների հետ։ Հոդվածը շատ օգտագար էր իմանալու համար, թե ինչպես են կազմակերպվում օնլայն դասերը և ինչ արդյունքներ են ունենում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s