Գարունն իմ աշխարհում…

Մեր այգին իմ աշխարհն է, գարունն իմ աշխարհում շատ պայծառ է ծաղկոտ ու մաքուր։

Իմ աշխարհում ամեն ինչ նորից է ծնվում ու ապրում։ Երբ գարունն իմ աշխարհ է գալիս, սիրտս ու հոգիս ծաղկում են, մարդկությունս է ծնվում։ Գարունն ինձ ստիպում է դուրս գալ կեղծ երազներից ու ապրել իսկական դրախտում։ Այս օրերին կարծես մոռացել ենք, որ գարուն է, բակց մեր այգին ինձ հիշեցնում է այդ մասին։ Իմ սենյակից ամենալավ տեսարանն է բացվում դեպի մեր այգին ու այգին ծածկող երկինքը։

Նստում եմ պատշգամբում, նայում եմ երկնքին, վայելում եմ արևը, լսում եմ թռչունների երգը ու հասկանում եմ, որ մոլորակը վերածնվում է։ Այո, մոլորակը մահացած էր, որովհետև մարդկուեյունը նույնպես մահացած էր։ Այսօր մարդիկ գնահատում են իրենց կյանքը ու սկսում են ավելի լավ վերաբերվել բնությանը և նոր կյանք են սկսում, այս անգամ բնությանը միաձուլվելով։ Քանի որ այսօր այդ հնարավորությունը կա, մենք ավելի շատ ենք ուշադրություն դարձնում մեր այգուն, ծառերն ենք խնամում, ձևափոխում ենք տարածքը, գեղեցկացնում։ Գարնան հայտնվելը իմ աշխարհում ստիպեց ինձ ավելի շատ սիրել կյանքը ու երջանիկ լինել։ Այժմ երբ տխուր լինեմ անմիջապես կգնամ կնստեմ մեր ծիրանի ծառի տակ ու աչքերս կփակեմ, կլսեմ թռչուններին ու կժպտամ։ Կդիտեմ ինչպես է կատուն թաքուն սողոսկում մեր այգի, ինչպես են մեղուները մի ծաղկից մյուսը թռչում, ինչպես է արևը խաղում ծառերի հետ և ինչպես է քամին խաղում վարսերիս հետ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s