Ինքնամեկուսացման իմ առօրյան

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցներից մեկը ինքնամեկուսացումն է, այսօր շատ ու շատ ընտանիքներ փակված են տանը և դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Տարբեր տներում կարանտինային առօրյան տարբեր է։ Ես կներկայացնեմ իմ տան առօրյան, որն ամեն օր փոխվում է։ Մինչ ինքնամեկուսացումը մենք բոլորս զբաղված էինք ինչ ինչ գործերով, ես դպրոց էի գնում, հայրս, մայրս ու քույրս աշխատում էին, բոլորս զբաղված էինք դրսում, հանկարծակի բոլորս մնացինք առանց զբաղված օրացույցի, ձանձրալի է ինչ խոսք, բայց մենք փորձում ենք մեր առօրյան լցնել ստեղծագործություններով ու խաղերով։ Որպեսզի կարիք չլինի հացի համար ամեն օր խանութ գնալ, մենք ամեն օր հաց ենք թխում, շատ համով ենք թխում, ամեն հացը մի արվեստի գործ։ Մեր տանը բոլորը ունեն մեծ սեր խոհանոցի հանդեպ, ամեն օր ստեղծագործում ենք խոհանոցում, հիմնականում մայրիկս ու քույրիկս, ես էլ մեկ մեկ խցկվում եմ իրենց արանքը։Տան ետնամասում մի փոքրիկ այգի ունենք, ծառեր, ծաղիկներ, ծաղկել են ու չեն ծաղկել, հանարահայտ ծիրանի ծառի տակ նստում ենք ու վայելում եղանակը, մեզ մոտ միշտ լավ եղանակ է լինումՎերականգնեցինք լոտո խաղը, հանրահայտ խաղը, որը իննսունականների վերքերի դարմանն է եղել, այժմ ձանձրույթի ոչնչացման ձևն է, նստում ենք, հավաքում ենք տանը եղած բոլոր կոպեկները, բաժանում իրար միջև ու սկսում ենք խաղը, պարտվում ենք ու հաղթում, ծիծաղում ենք, երբեմն այնքան շատ, որ հասնում ենք լացելուն։Օգտվում ենք առիթից, առաջ չկար հնարավորությունը հանդիպելու մեր սիրելի մարդկանց։ Պեռաշկի փարթի ենք կազմակերպում, ուրախանում ենք, զվարճանում։ Երբեմն ամբողջ օրը հանգստանում ենք, զրուցում ենք։ Տանը արդեն ընտանիք է ապրում, այլ ոչ թե մարդիկ, ովքեր ամեն օր հոգնած գալիս էին տուն ու գնում էին իրենց սենյակներում հանգստանալու հեռախոսների մեջ։ Այժմ ավելի շատ ենք կարևորում կյանքը, որոշել ենք, այս օրերն անցնեն ու մի նոր աշխարհ ենք կառուցելու։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s