Երազանքներն ինչպես քամուց ծածանվող լվացք…

Այս լուսանկարը ես եմ նկարել, նկարել եմ քամուց ծածանվող լվացք, որն ամուր կախված է պարանից։ Այս նկարը ես համեմատում եմ մարդու սրտի հետ։ Նկարում պատկերված արևը մարդու սիրտն է, պարանները մարդու սրտի պարաններն են, պարանին կախված լվացքը մարդու երազանքներն են, երազանքներ, որոնք ամուր կախված են պարանից և ոչ մի տեսակի քամի չի կարող քշել ու տանել երազանքները։ Այս նկարով ցանկացել եմ ցույց տալ մարդկանց, թե ինչ պատկեր ունի երազանքներով ու նպատակներով լցված մարդու սիրտը, այս նկարով ցանկանում եմ ասել, որ պետք է մեր երազանքները այսպես ամուր կախենք պարանից ու չթողնել, որ քամին քշի ու տանի երազանքները։ Եթե նկատեցիք՝ երազները մեծ ու փոքր են և քամին ավելի մեծ ուժով փորձում է քշել մեծ երազանքները, այսպիսով ինչքան մեծ է մարդու երազանքը, այդքան մեծ են երազանքին հասնելու դժվարությունները։ Իսկ ի՞նչ անել, երբ քամին գցել է երազանքդ գետնին, բայց չի ոչնչացրել, պարզապես պետք է շատ արագ հավաքել երազանքը գետնից, լվանալ ու նորից փռել, այս անգամ ավելի ուշադիր լինելով։ Այս լուսանկարը իմ սիրելիներից է, ամեն անգամ մարդկանց ներկայացնելիս հենց այսպես եմ ներկայացնում, այս նկարն ինձ միշտ մոտիվացնում է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s