Ուշանալուս մասին

Ես դպրոցական եմ, ավագ դպրոցի սան եմ, ես միշտ ուշանում եմ, միշտ ուշ եմ արթնանում։ Պատճառները լուրջ չեն, միակ լուրջ պատճառը, որ կա՝ դա իմ անպատասխանատու լինելն է, դա կհարթվի, ես խոստանում եմ։ Տարին նոր է սկսվել և ես ինքս ինձ խոստացել եմ, որ պետք է ուղղեմ իմ սխալները, վերացնեմ այն ամենը ինչ ինձ խանգարում է լինել ռոբոտ, այո ռոբոտ, ռոբոտ, որը լավ է սովորում, ենթարկվում է բոլոր օրենքներին ու կանոններին, ռոբոտ, որը չի ուշանում ու չի խոսում։ Իհարկե ես ամբողջովին չեմ դառնա այդ ռոբոտը, բայց ես առավելագույնս կաշխատեմ, դիմակները կօգնեն ինձ, ես կկրեմ դիմակներ մարդկանց հետ խոսելւս, ես ինձ ցույց չեմ տա այնպիսին ինչպիսին կամ, այլ ցույց կտամ այնպիսին ինչպիսին զրուցակիցս ուզում է տեսնել։ Ամեն դեպքում ես ունեմ ընկերներ, որոնց հետ շփվում եմ առանց դիմակի, ես ունեմ հիանալի ընտանիք, ունեմ ինքս ինձ, ցանկացած դեպքում ես միշտ կարող եմ ինքս ինձ հետ զրուցել։ Աշխարհն այնքան ձանձրալի է, երբ այն կողքից եմ դիտում, ուզում եմ լինել այն մարդկանցից մեկը, ով կփոխի աշխարհը, ուզում եմ իմ աշխարհը տեղադրել ամբողջ աշխարհի մեջ։ Ես միշտ հասարակությանը կողքից եմ նայում, այդպես ես ավելի լավ եմ հասկանում նրանց, այդպես ինձ ավելի հեշտ է լինում շփվել մարդկանց հետ, որովհետև նրանց կողքից դիտել եմ ու ճանաչել։ Իսկ եթե ես հասարակության մեջ լինէի, գուցե բանավեճեր, լեզվակռիվներ սկսվեն իմ պատճառով։ Ես անկառավարելի եմ, ես չեմ կարողանում վերահսկել ինձ, շատ անզուսպ եմ արտահայտման հարցում, ես արտահայտվում եմ, երբ ցանկանում եմ, առանց հաշվի առնելու մյուսներին, դա իմ թերությունն է, խոսք եմ տալիս, դա նույնպես կշտկեմ։ Բայց պիտի ռոբոտ դառնալու խոստումս դրժեմ, որովհետև ես կարող եմ վարքագիծս փոխել, բայց ոչ բնավորությունս։ Ես բնավորությամբ Ռուզանիկ եմ, այսինքն ես ես եմ, ես Ռուզանիկն եմ, շատախոս, զգացմունքային, հավեսով, մի քիչ խելացի ու մեծն փիլիսոփա։ Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ այսուհետ առավելագույնս կփորձեմ լինել պատասխանատու, զուսպ, սովորող, խելոք Ռուզանիկ։ Չնայած պետք է գրէի ուշանալուս մասին, բայց այսպիսի մտքերը սովորաբար ուշանալուցս հետո են գալիս։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s