Ձյունը՝հրաշքը

13 Ձմեռ եմ անցկացրել, 13-ից հինգը չեմ հիշում, վերջին երեք տարիներին կարգին ձմեռ չեմ տեսել, հիմա 14-րդ ձմեռն եմ անցկացնում, շատ տաք ձմեռ է, այս երկու ամիսների ընթացքում երկու անգամ ձյուն եկավ, փառք աստծո երկրորդը առատ ձյուն էր, ձյունը եկավ հունվարի 12- գիշերը լույս 13-ի, այսօր հունվարի 14-ն է։ Մայթերն արդեն դատարկ են ու թաց, բայց որոշ տեղեր դեռ մաքրություն է տիրում։ Երեկ բոլոր երեխաները վազում էին դուրս ու խաղում էին ձյան հետ, այնքան մինչև ձյունը վերջացավ, կատակով ասում էինք, թե երեխեքը ձյունը կերան, մեզ ոչինչ չթողեցին։ Արևն էլ երեխաների նման կերավ ձյունը ու էլ ոչինչ չթողեց։ Մտածում էի, ինչու՞ են հատկապես երեխաները ուրախանում ձյուն տեսնելուց, մեծերն այդքան ոգևորությամբ չեն դիմավորում ձյունը, իսկ երեխաները վազում են, գրկում են ու համբուրում։ Մեծերից ոմանք ձյան գալու մեջ թերություններ են տեսնում, բաղոքում են, ասում են թե. Ցուրտ է, ճանապարհները փակվում են, ցեխ է, էս է, էն է։ Կարծում եմ մեծերը սովորել են անմաքուր աշխարհին, կեղտին, փոշուն, անգամ լավ բաներ են գտել այդ ամենի մեջ, անգամ իրենց ուղեղներն ու սիրտն են լցրել այդ կեղտով և այդքան էլ չեն ուրախանում, երբ ձյունը մաքրում է այդ ամենը, երբ ձյունը իր գալով հնարավորություն է տալիս մարդուն մաքրվելու, պարզվելու, լավատեսությամբ լցվելու, իսկ երեխաները մաքուր հոգով ու սրտով են, նրանք ուրախանում են երբ ձյուն է գալիս, որովհետև նրանք հասկանում են, որ ձյուն է վերացնում է այն ինչը աղտոտում է մարդուն։ Միշտ կան բացառություններ, մեծերից կան ոմանք, ովքեր չեն վազվզում երեխաների նման, բայց նրանք ավելի հասուն կերպով են ձյունն ընկալում, նրանք այլ կերպ են ձյունը վայելում։ Երեխաներից ոմանք ձյուն չեն սիրում։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր ձյուն տեսնելուն պես սկսում են ավելի լավը դառնալ, սկսում են թեթևանալ։ Երբ ձյուն է գալիս, ես գնում եմ դուրս, կանգնում եմ, թողնում եմ, որ ձյունը թափանցի հոգիս, մաքրի այն, ձյան տակ այնքան հետաքրքիր մտքեր են գալիս, սկսում եմ ավելի պայծառ մտածել։ Երբ ձյուն է գալիս հրաշք է տեղի ունենում և հրաշքը հենց այդ ձյունն է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s