Ֆյոդոր Դոստոևսկի | Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին

Պատմվածքը երկու մասից էր բաղկացած, 《տղան թաթիկով》և 《տղան քրիստոսի տոնածառի հանդեսին》։ Առաջին մասում հեղինակը նկարագրում է աղքատ երեխաների կյանքը, նկարագրում է թե ինչպես են նրանք փող մուրում, ինչպես են այդ փողը տանում ու տալիս իրենց տիրոջը, նկարագրում է, թե ինչ գարշելի ու զզվելի միջավայրում են ապրում աղքատ երեխաները։ Երկրորդ մասում հեղինակը նկարագրում է մի տղայի կյանքը, որն ավարտվեց մի օտար բակում, տղան ապրում էր նկուղում, իր մայրիկի, հայրիկի և տատիկի հետ, հայրը հարբեցող էր, մայրը հիվանդ էր և արդեն մահացել էր, իսկ տատիկը մի անկյունում նստած էր ու որդուն էր նախատում։ Տղան դուրս եկավ նկուղից քայլեց քաղաքում, դիտեց այլ մարդկանց ուրախությունը ապակու ետևից, հանդիպեց մի չար տղայի, վերջինս հարվածեց տղայի գլխին և փախավ, տղան էլ փախավ ու մտավ մի օտար մարդու այգի և հենց այդտեղ էլ շունչը փչեց, հայտնվեց Քրիստոսի մոտ, գտավ իր մորը, և իր նման շատ ու շատ այլ երեխաներին։ Այս պատմվածքը ցույց է տալիս թե ինչպիսի դաժան մանկություն են ունենում աղքատ երեխաները, շատ հաճախ երեխաները չեն հասցնում մեծանալ, հենց մանուկ հասակում մահանում են։ Ինչքան դաժան են մարդիկ, երբ տեսնում են իրենց կողքին կանգնած է մի խեղճ երեխա ու չեն օգնում։ Այս է աշխարհը, այս է երկիրը, դաժան, անսիրտ՝ այդ պատճառով կա Քրիստոսը, ով հոգ է տանում բոլոր այն երեխաների մասին, ովքեր հայտնվել են այս դաժան աշխարհում, Քրիստոսը նրանց տանում է իր մոտ, և օգնում է անմեղ երեխաներին, ովքեր ստիպված են լինում չար մեծահասակների պատճառով կորցնել իրենց մանկությունը։ Մարդու կյանքի ամենաերջանիկ հատվածը պետք է մանկությունը լինի և եթե մարդիկ շարունակեն իրենց սրտերը պահել սառույցի մեջ, ապա մենք այլևս ապագա չենք ունենա, որովհետև չեն լինի մարդիկ որ կառուցեն մեր ապագան։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s