Նախագիծ《Հայաստանի կատրվող ողնաշարը》

«Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում

Առաջադրանքներ

Բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր: Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա: Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում:Հայաստանի ամենամեծ պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզում: Խոսքն Արծվանիկի պոչամբարի մասին է, որը համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: Արծվանիկի մեջ կուտակվում են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s