Ավետիք Իսահակյան «Լիլիթը»

«Լիլիթը»

Իսահակյանը ստեղծեց Լիլիթին Եվայից առաջ, կրակից ստեղծվեց Լիլիթը, այդ էր պատճառը, որ Լիլիթը անհնազանդ էր, իր տեղում չէր մնում, այլ կրակի բոցերի նման այս ու այն կողմ էր ընկնում ու ցավ պատճառում Ադամին, այրում էր Ադամի զգացմունքները, բայց դրանք կարծես անգամ որպես մոխիր մնում էին Ադամի սրտում: Լիլիթը գեղեցիկ էր ու խելացի, միևնույն ժամանակ մեծամիտ, իրեն ամեն ինչից վեր դասող ու չար մարդ էր, չնայած այդ ամենին Ադամ սիրում էր Լիլիթին, չնայած այդ սիրուց այրվում էր, ոչնչանում, բայց չէ որ նա կավից էր,նա չէր այրվում, թեև ուժեղ ցավ էր զգում, գուցե մարմինը նրա` կավից է, բայց նրա սիրտն ու հոգին զգացմունքներից են սարքված: Լիլիթն իր արարքների համար պատժվեց Աստծո կողմից և ստեղծեց Եվային կավից, հնազանդ, բարի, բայց Ադամի սիրտը Լիլիթին էր պատկանում, չնայած նվիրված էր Եվային, նա փորձում էր Եվայի մեջ Լիլիթին գտնել, Ադամը ծնվեց Լիլիթով և մեռավ Լիլիթով: Աստված Լիլիթին ստեղծելուց ասում է «բարի է, որովհետև գեղեցիկ է», այժմ շատ մարդիկ արտաքինովեն դատում այլ մարդկանց, բարի է որովհետև գեղեցիկ է, չար է որովհետև տգեղ է, աղքատ է, որովհետև հագուստը էժան է, հարուստ է , որովհետև շքեղ է հագնված, սակայն արտաքինը խաբուսիկ է, դա էլ Լիլիթից է գալիս, Լիլիթը շատ գեղեցիկ էր, բայց բարի չէր, չնայած Աստված նրան դատեց արտաքինով: Այժմ վերադառնանք Ադամի սիրուն, զարմանալի է թե Ադամն ինչպես է սիրել Լիլիթին այդ բնավորությամբ հանդերձ, Ադամը Լիլիթին ինչ որ բանի համար չէր սիրում, նա պարզապես սիրում էր Լիլիթին այնպիսին ինչպիսին նա կար, բացի այդ Ադամն իրեն նվիրել էր Լիլիթին, նա չէր կարողանում բարկանալ Լիլիթի վրա, նա վախենում էր կորցնել Լիլիթին: Ես ապշած եմ, ինչպես է կարողացել Իսահակյանը ստեղծել Լիլիթին, ստեղծել այս ամենը, ինչպես կարողացավ տալ այն ամենն ինչ հենց նոր ստացա, գիտեմ, որ նա վարպետ է , հանճար է, բայց ինձ ոչինչ չի խանգարում զարմանալ նրա հանճարեղության վրա: Հետաքրքիր էր Եվայից առաջ Լիլիթին տեսնել, սիրեցի այս ամենը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s