Վիլյամ Սարոյան: ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ

Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով»

Սարոյանը ստիպված էր գրել իր հռչակի մասին, միայն այն պատճառով, որ հին ընկերները չէին գրել: Կարծում եմ հիասթափված էր, որ իրեն ճանաչողներից, ոչ ոք չէր մտածել, որ գուցե հանճարի հետ է շփվում և ապագայում այդ հանճարին ճանաչելը մեծ պատիվ կլինի իրենց համար և իրենց գրած ցանկացած տող Սարոյանի մասին թանկագին հուշեր կդառնան հետագա սերունդների համար: Այսպիսով որպեսզի գոնե հուշեր մնան, որոշեց, որ ինքը պետք է գրի իր դպրոցական տարիներին ձեռք բերած հռչակի մասին: Դպրոցում դասի ժամանակ ուսուցչի խոսքը  կտրեց «որտեղից գիտեք» արտահայտությամբ, որի պատճառով ստիպված էր փախչել անխուսափելի պատժից, վերջում հայտնվեց դիրեկտորի մոտ, դիրեկտորի, ով վստահ էր, որ իր դիմաց կանգնած պատանին հայ էր, որովհետև այլ ազգությամբ մարդ չէր կարող այսպես խոսել: Հետո քեռուն պատմեց այս ամենի մասին, քեռին մտավ դիրեկտորի մոտ, խոսեց դիրեկտորի և ուսուցչուհու հետ, հաղթանակած դուրս եկավ, տհաճ իրավիճակի մեջ գցելով քրոջ որդուն, չէ  որ պատանին չէր պատմում, որ քեռին գնար ու մյուսներին ծաղրելով իր իրավունքները պաշտպաներ: Ահա այս ամենը չգրելու համար նա մեղադրում էր ընկերներին, ընկերների մեղքով նա ստիպված էր գրել իր հռչակի մասին, քանի որ ուրիշ ոչ ոք չէր մտածել այդ անելու մասին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s