《Կղզի》մուլտֆիլմի վերլուծություն

Այս մուլտֆիլմում ներկայացված էին բնապահպանական խնդիրները, անտարբերություն բնության և մարդու նկատմամբ, շրջակա միջավայրի աղտոտում, անսահման քանակի տեխնոլոգիաների արտադրում, որը շրջակա միջավայրի աղտոտման պատճառն է ևս, սխալ քաղաքականություն, մարդկային ագահություն: Մի մարդ առանց սննդի, ջրի և հագուստի հայտնվել է մի փոքրիկ կղզում, որտեղ ընդհամենը մի ծառ կա: Կղզու կողքով բազմաթիվ նավեր են անցնում և բոլորը անտարբեր են այդ մարդու նկատմամբ, լրագրողներ են գալիս, այդ մարդուց հարցազրույց են վերցնում ու գնում, մի սուպերմարկետ է գալիս, իր ապրանքներն է առաջարկում ու գնում, գիտնականներն են գալիս ուսումնասիրում ու գնում, փայտահայտները գալիս ու կտրում են միակ ծառը, որ այդտեղ կար, հետո գալիս են, կղզին փորում են ու ամբողջ նավթը հանում, այդքան շատ մարդիկ եկան, իրենց շահի համար ամեն ինչ արեցին և մոռացան ամենակարևորի մասին, կենդանի լինելու մասին,  որովհետև այն գործողությունները, որոնք ոչնչացնում են բնությունը անում է մարդը, հետևաբար ամենակարևորը մարդ լինելը չէ, այլ կենդանի: Մարդ արարածը պիտի իր մեջ կենդանական ինչ որ բան ունենա, որ գոնե հասկանա, որ իր կյանքը բնությունից է կախված: Ընդհարապես մարդը զարմանալի կամ խելացի չի դառնում, երբ տարբերվում է կենդանուց, մարդ զարմանալի և խելացի կհարմարվի, երբ իրեն աշխարհի ու բնության տերը չհամարի ու իրեն բնությանը հավասար զգա, իր մեջ կենդանու մի մասնիկ լինի: Քանի որ մարդկանց մեջ որոշ գաղափարներ սերմանելը դժվար է, մինչ դրան հասնելը, եթե ուզում ենք, որ բնությունը պահպանվի, պետք է նոր օրենքներ ընդունվեն բնապահպանության վերաբերյալ, աղբը ոչ թե տանել ու նետել մի անհայտ վայրում, այլ վերամշակել,  պոլիէթիլենային տոպրակները փոխարինել թղթե տոպրակներով, կրճատել ծառահատումը և այլն, բազմաթիվ լուծումներ կան խնդիրներին, և եթե բոլորս համախմբվենք հաստատ բոլոր լուծումները կգտնենք և կկանխենք երկիր մոլորակի ոչնչացումը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s